Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ դատական նիստեր արդեն վաղուց չեն կայացել: Նախ` արձակուրդների, ընտրությունների հետ կապված, իսկ վերջին երկու նիստերը` կապված Արմեն Գևորգյանի բացակայության հետ: Մասնակցելով խորհրդարանի նիստին և հանձնաժողովի ղեկավարների ընտրության ընթացակարգին, լինելով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի թեկնածու` Արմեն Գևորգյանը չէր կարողացել մասնակցել դատական նիստին: Առաջին անգամ դատավոր Աննա Դանիբեկյանը բացակայությունը հարգելի համարեց, սակայն երկրորդ անգամ, համաձայնվելով դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ, Գևորգյանի բացակայությունը համարեց անհարգալից և կարգադրեց պատժամիջոցներ կիրառել` այսօրվա նիստին բերելու տեսքով:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանը զարմանք հայտնեց դատարանի այս դիրքորոշման կապակցությամբ, բայց շեշտեց, որ հարգում է դատարանը, պատրաստ է հետաձգել գործերը և առանց որևէ պատժամիջոցների ներկայանալ նիստին:
Արմեն Գևորգյանը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը: Ինքը՝ Քոչարյանը, չի վերցրել պատգամավորական մանդատը: Սկզբում այս գործում ներգրավված էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը (այժմ` նաև պատգամավոր) և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչեց, Օհանյանին և Խաչատուրովին առաջադրված մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումն ամբողջությամբ դադարեցվեց:
Համանման կերպով նշված հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է նաև Քոչարյանի և Գևորգյանի նկատմամբ: Մնացել է միայն մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանին կաշառք վերցնելու մեջ և Արմեն Գևորգյանին` փողերի լվացման մեջ: Սակայն գլխավոր դատախազությունը կարծում է, որ 300.1 հոդվածի վերացման հետ կապված մեղադրանքը կարող է փոխարինվել մեկ այլ «հարմար» հոդվածով: Այս առնչությամբ Գլխավոր դատախազությունը դիմել է Սահմանադրական դատարան Քրեական դատավարության օրենսգրքի` մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող դրույթների մասով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).