Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
Իլհամ Ալիևը, հայտարարելով, թե Արցախում ռազմական գործողությունները Ադրբեջանի համար «ազատության համար մղվող պատերազմ» էր, այսպիսով ընդունեց, որ պատերազմական գործողությունների հեղինակն ու սանձազերծողն ինքն է, ինչը չպիտի վրիպի միջազգային հանրության ուշադրությունից, խորհրդարանի ամբիոնից, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք պնդումներին, հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Մամիջանյանն անդրադարձավ նաև Ալիևի գնահատականին՝ տրված ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերություններին։
«Ես ուզում եմ հիշեցնել թշնամի երկրի ղեկավարին, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Ադրբեջանը իրավունք չունի իր քիթը խոթել Հայաստանի և նրա ստրատեգիկ գործընկերոջ հարաբերությունների մեջ։ Վերահաստատում եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները կարևորագույն ասպեկտ են տարածաշրջանային անվտանգության համար։
Ալիևը կասկածի տակ դրեց, թե ինչու մեր ստրատեգիական գործընկերը պիտի աջակցի և համագործակցի մեզ հետ սպառազինության հարցում, սակայն Ադրբեջանն է եղել այն պետությունը, որը տարածաշրջանում սկսել է սպառազինության մրցավազքը», - ասաց պատգամավորը։
Հայկ Մամիջանյանն ընդգծեց նաև, որ Հայաստանի իշխանությունները, բանակցային գործընթացի մասին հայտարարելիս, առաջին ու ամենակարևոր նախապայման պետք է դարձնեն Ադրբեջանում պահվող գերիների վերադարձը հայրենիք և Արցախի կարգավիճակի հստակեցումը։
«Ավարտելով թշնամուն ուղղված նախադասությունը՝ ևս մեկ անգամ պետք է հիշեցնեմ, որ Արցախը երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում», - իր խոսքն ամփոփեց պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 12:29
30 июля в Тихом океане, в районе Камчатки, зафиксировано разрушительное землетрясение. Эпицентр находился примерно в 150 километрах от Петропавловска-Камчатского.
-
2025-07-30 11:31
Временно назначенный управляющий «Электросетей Армении» Романос Петросян начал пересмотр кадрового состава компании, сообщает газета «Жоховурд».
-
2025-07-30 11:29
Проверки, связанные с визой, не прекращаются также после ее выдачи, и в случае нарушения закона она может быть аннулирована. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе посольства США в Армении.
-
2025-07-30 11:25
На Камчатке произошло мощное землетрясение, сообщается о нескольких пострадавших.