Последние новости

Լավրովը միջազգային փոխադրողներին առաջարկել է դիտարկել ԼՂ–ում աշխատելու հնարավորությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիային առաջարկել է դիտարկել Լեռնային Ղարաբաղում աշխատելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ։ Ուստի խնդրում եմ ուշադրություն դարձնել այս հեռանկարային տարածքին։ Այն, ըստ իս, ակնհայտ տնտեսական օգուտ կունենա, բայց նաև կարևոր է, որ այդ հատվածում տնտեսական զարգացումը տեղի ունենա ռուսական ակտիվ մասնակցությամբ», - ասել է Լավրովը Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանը, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ