Последние новости

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ․ լարվածություն միշտ էլ լինելու է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը մեկնաբանել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված լարված իրավիճակը։

 


«Սահմանին մեր Զինված ուժերի ամենօրյա ծառայողական, մարտական գործունեության առօրյան է», – նշեց Մակարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե սպասու՞մ է, որ լարվածությունը սահմանին աճելու է` Մակարյանը նշեց.«Քանի մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածություն միշտ էլ լինելու է: Մեր խնդիրն է, որպեսզի ցանկացած ժամանակ ոչ միայն պատրաստ լիենք, այլ նաև ճնշենք բոլոր մեթոդներով»:

Նրա խոսքով՝ Երասխի և Կութի ուղղությամբ հակառակորդն առաջխաղացման փորձեր չի անում, մինչդեռ շարունակում է լարվածություն ստեղծել:

Անդրանիկ Մակարյանը նշեց նաև, որ սահմանին այս պահի դրությամբ հարաբերական անդորր է, տեղեկացնում է Newsarmenia.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ