Ադրբեջանցիների արձակած գնդակները հասել են Կութի տների տանիքներին
Երեկ երեկոյան ադրբեջանցիները 18։40–22։30–ի ժամանակահատվածում կրակահերթեր են արձակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ, գնդակները հասել են նույնիսկ որոշ տների տանիքներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը` նշելով, որ հրաձգության հետևանքով լուրջ վնասներ չեն եղել։
«Մարդկանց մոտ բնականաբար կա վախի զգացում, բայց դա խուճապի չի վերածվում, և նրանք գյուղից հեռանալու ցանկություն չունեն։ Գյուղացիները ցավոք իրենց անասուններին արոտավայր չեն տանում, անասուններն արածում են գյուղին կից փոքր տարածքում, որտեղ խոտը երաշտի պատճառով չորացել է, անասունները տևական ժամանակ մնում են նաև առանց ջրի։ Հիմնական արոտավայրերն անցել են ադրբեջանցիների հսկողության տակ, նրանք նույնիսկ գողացան 80 անասուն և մինչև հիմա չեն վերադարձրել, թեև այդ մասին կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Գյուղում անասնակերի նվազման պատճառով որոշակիորեն կրճատվել է կենդանիների գլխաքանակը»,– պատմեց գյուղապետը։
Չիտչյանի փոխանցմամբ` գյուղացիներն իրականացրել են աշնանացան, գարնանը ցանել էին մի քանի հեկտար գարի և կարտոֆիլ, սակայն կարկուտը մեծ վնասներ հասցրեց` ամեն ինչ հավասարեցնելով հողին։ ՀՀ ԱԻՆ–ի ներկայացուցիչները եկել են և տեղում արձանագրել վնասի չափը` կազմելով համապատասխան արձանագրություն։
Գյուղապետի խոսքով` ռուս զինվորականներն այսօր եղել են Կութում, նրանք նախկինում էլ երկու անգամ այցելել էին այդ տարածք, գյուղապետարանում հայտնել են, որ մինչև ամսվա վերջ կգան և կտեղակայվեն սահմանին։ Ըստ նրա`գյուղում ներկա պահին իրավիճակը հանգիստ է, գյուղացիները խաղաղ գիշեր են անցկացրել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.