ԲԴԽ․ ԱԺ-ին հորդորում ենք դատական իշխանության մասին գնահատականներում զուսպ լինել
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ խորհրդարանին հորդորելով դատական իշխանության վերաբերյալ կարծիքներում ու դիրքորոշումներում զսպվածություն ցուցաբերել։
«ԲԴԽ-ն խիստ կարևորում է պետական իշխանության համակարգում դատական իշխանության՝ ապաքաղաքական, չեզոք և միայն մասնագիտական տիրույթում գործելու սահմանադրական առաքելությունը:
Պետական իշխանության թևերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի վրա ձևավորված օրենսդիր, գործադիր և դատական մարմինների համագործակցությունը կարող է արդյունավետ գործել միայն այդ մարմինների ու պաշտոնատար անձանց փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման պարագայում:
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 18 (2015) եզրակացության համաձայն, քաղաքական գործիչների կողմից անհավասարակշիռ քննադատական մեկնաբանությունը կարող է խաթարել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
Նկատի ունենալով, որ ութերորդ գումարման ՀՀ ԱԺ-ը նոր է կազմավորվել, ԱԺ բոլոր խմբակցություններին ու պատգամավորներին հորդորում ենք դատական իշխանության և դատարանների վերաբերյալ իրենց արտահայտած կարծիքներում և դիրքորոշումներում լինել առավելագույնս զուսպ և կոռեկտ», - ասված է ԲԴԽ-ի հայտարարությունում, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 11:50
В Армении 11 участников утренней акции жителей села Касах (Котайкская область Армении) подвергнуты административному задержанию. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе МВД.
-
2025-06-16 11:46
Президент США Дональд Трамп заявил о необходимости расширить усилия по задержанию и депортации нелегальных мигрантов в крупнейших американских городах, передает РИА Новости.
-
2025-06-16 11:21
«Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-06-16 11:01
Иран применил гиперзвуковые ракеты в ходе ударов по Тель-Авиву и Хайфе. Об этом сообщило агентство Tasnim.