Արմեն Սարգսյանը մի շարք նշանակումներ է արել զինված ուժերում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մի շարք նշանակումներ է արել զինված ուժերում։ Հրամանագրերը հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում։
Ըստ այդմ` Նվեր Մարտիրոսյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, իսկ Գարիկ Մովսեսյանը` ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ։
Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ է նշանակվել Արմեն Առուշանյանը, իսկ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ` Ալբերտ Բաղդադյանը։
Նշենք, որ Գարիկ Մովսեսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը, իսկ գնդապետ Արմեն Առուշանյանը ԶՈւ ինժեներական զորքերի շտաբի պետն էր։ Նվեր Մարտիրոսյանի և Ալբերտ Բաղդադյանի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Արմեն Սարգսյանը հրամանագրերը ստորագրել է` հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.