ՄԻՊ․ «Դատապարտյալների հիվանդանոցում» անմարդկային վերաբերմունք է
Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անթույլատրելի վիճակ է: Նման եզրակացության է եկել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ֆեյսբուքյան իր էջում ամփոփ ներկայացնելով արձանագրված խախտումները։
«Քրեակատարողական ծառայողները մասնակցում են ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության կազմակերպմանը, տեղյակ են դեղամիջոցների և դրանց չափաբաժինների մասին, ինչպես նաև հասանելիություն ունեն բժշկական գաղտնիք պարունակող մատյաններին:Արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկում գրեթե ողջ վարչակազմը տեղեկացված է, թե ինչ հիվանդություն ունեն ազատությունից զրկվածները»,–գրել է Թաթոյանը:
Նրա խոսքով` ՔԿՀ-ում նախնական բժշկական զննությունն իրականացվում է հերթապահ խմբի բժշկական անձնակազմի կողմից խուզարկության հետ համատեղ՝ օրվա հերթապահ պատասխանատուի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողի ներկայությամբ: Երբ անձի ուղեկցումն իրականացվում է ոստիկանության ծառայողների կողմից, նրանք նույնպես ներկա են լինում բժշկական զննությանը:
Թաթոյանը վստահեցնում է, որ ազատությունից զրկված անձանց բուժումն և առանձին բժշկական միջամտություններն իրականացվում են առանց նրանց գրավոր համաձայնության:
Բացի այդ, ըստ ՄԻ պաշտպանի, կոպիտ խախտումներ են արձանագրվել բժշկական փաստաթղթերի վարման հարցում: Մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են ժամկետանց դեղեր:
«Խախտումները մարդու արժանապատվությունն ակնհայտ նվաստացնող են ու անմարդկային վերաբերմունք են»,–ասում է Թաթոյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Այս խախտումները նա արդեն իսկ ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ համապատասխան առաջարկներով ու պարզաբանումների պահանջով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.