Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐԴՅՈ՞Ք ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋ ՔԱՇԱԾ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ
Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական օկուպացիայի և վերջին օրերին սահմանագծի տարբեր հատվածներում մահվան ելքով սադրանքների ֆոնին, ռեգիոնալ ապաշրջափակման շուրջ բանակցությունների վերսկսումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով ՀՀ փոխվարչապետի, ՌԴ կառավարության նախագահի տեղակալի և Ադրբեջանի փոխվարչապետի մասնակցությամբ աշխատանքների վերսկսմանը։
Նա, մասնավորապես, գրել է...
«ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:
«Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաև ՀՀ վարչապետի, ԱՀ նախագահի և ՌԴ նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե չեմ սխալվում, վերջին անգամ նման ձևաչափով հանդիպում տեղի էր ունեցել ապրիլին, իսկ մայիսի 12-ի՝ Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական ներխուժումից հետո, հանդիպումների շարքը կասեցվել էր։
Եվ ուրեմն ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական օկուպացիայի և վերջին օրերին սահմանագծի տարբեր հատվածներում մահվան ելքով սադրանքների ֆոնին, ռեգիոնալ ապաշրջափակման շուրջ բանակցությունների վերսկսումը։
Արդյո՞ք սա ենթադրում է, որ Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը Հայաստանում հավանության է արժանացել և իշխանությունները հանդուրժելով Ադրբեջանի՝ ՀՀ սուվերեն տարածքում գտնվելու փաստը, առաջնորդվում են ադրբեջանական հավակնությունների տրամաբանության ներքո։
Կոմունիկացիաների բացման, սահմանների դեմարկացիայի և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա միջազգային ճանաչման հարցը պետք է լինեն մեկ ընդհանուր փաթեթում։
Արցախի հարցը դուրս թողելով ընթացիկ բանակցային օրակարգից, հենց մեկնարկում այս իշխանությունն արձանագրում է, որ առաջ է շարժվում Ադրբեջանից պարտադրվող նախապայմաններով, որում բացառապես ներկայացված է Ադրբեջանի պետական շահը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 16:55
Представители Международного комитета Красного Креста (МККК) в последний раз посетили удерживаемых в Азербайджане армян в июне. Об этом в беседе со Sputnik Армения сообщила руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни.
-
2025-07-30 16:54
Официальный представитель МИД России Мария Захарова сегодня, 30 июля, отвечая на вопрос об информации в азербайджанских СМИ о необходимости углубления сотрудничества с НАТО, упомянула Армению.
-
2025-07-30 16:53
Заместитель генерального директора компании «Электрические сети Армении» Лилия Шушанян освобождена от должности. Об этом пишет «ArmLur.am».
-
2025-07-30 15:58
Российская экономика за годы нахождения под санкциями выработала к ним иммунитет, заявил пресс-секретарь президента Дмитрий Песков, комментируя угрозы американского лидера Дональда Трампа ввести новые ограничительные меры. Комментарий Пескова приводит РИА Новости.