Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը վերսկսվել է միայն առավոտյան
Ադրբեջանի ԶՈՒ-երի հերթական սադրանքի արդյունքում երեկվանից Սոթքի ոսկու հանքավայրի դադարեցված աշխատանքը վերսկսվել է միայն այսօր՝ առավոտյան։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Աշխատանքը սկսվել է ժամը 8։00-ին։ Անվտանգությունից ելնելով՝ երեկ երկրորդ հերթափոխը չի աշխատել»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ այս պահին իրավիճակը հանդարտ է։
Հիշեցնենք, որ երկու օր է՝ Գեղարքունիքում կրակոցների պատճառով հանքավայրի աշխատակիցներին տարհանվում են։
Նշենք, որ իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ադրբեջանը կրկին դիմել էր սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.