ի՞նչ են ասել Գորիսի փոխքաղաքապետները հարցաքննության ժամանակ
Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանի և Սուսաննա Սարգսյանի ձերբակալությունները անհիմն են։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց նրանց փաստաբաններից Արմեն Մելքոնյանը:
Նրանց ձերբակալությունների մասին հայտնի դարձավ երեկ։ Քննչական կոմիտեն մտադիր է միջնորդություն ներկայացնել նրանց կալանավորելու համար:
Մելքոնյանի խոսքով` խախտվում է նաև պաշտպանության իրավունքը:
«Մենք հեռացանք Քննչական կոմիտեից 09:10-ին՝ ստանալով միջնորդությանը կից 780 էջ փաստաթղթեր միայն մեկ անձի գործի համար: 10:00-ին մեզ հրավիրեցին դատարան՝ պաշտպանվելու: Ինչպե՞ս կարող էինք 50 րոպեում ծանոթանալ այսքան էջերին, հասնել կենտրոնական դատարան և իրականացնել պաշտպանություն», - ասաց նա։
Փաստաբանները չեն կարողացել հանդիպել իրենց պաշտպանյալներից Արմինե Չոփչյանին և Սուսաննա Սարգսյանին:
Մելքոնյանն ասաց, որ գործում ոչ միայն Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքներն են (որի ցուցմունքները Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանին կալանավորելու պատճառ էին դարձել, այլև կան այլ ցուցմունքներ։
Փաստաբանը նշեց, որ Գորիսի քաղաքապետարանում գործում է հանձնաժողով, որը բնակչության սոցիալապես անապահով խավերին նյութական օգնություն ցուցաբերելու հնարավորություն ունի: Հենց դրանով էլ զբաղվել են իր պաշտպանյալները։ Բայց վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ գումարը հատկացվել է այն անձանց, որոնք սոցիալապես ապահովված են:
«Հարցաքննությունների ժամանակ բոլորը հերքեցին, որ գումար են ստացել վերջին ընտրություններին իբր «Հայաստան» դաշինքին քվեարկելու դիմաց», - ասաց նա:
Մելքոնյանը վստահ է, որ հարցը զուտ քաղաքական է:
Օգոստոսի 16-ին որոշումներ են կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին՝ Արմինե Չոփչյանին և Սուսաննա Սարգսյանին, քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը), իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 12:26
Расходы областных администраций в 2024 году составили 5,8 млрд драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 12:23
Генеральный секретарь Совета Европы Ален Берсе 11–12 июня посетит Армению. Об этом сообщили в пресс-службе организации.
-
2025-06-11 12:20
Президент США Дональд Трамп во время телефонного разговора 9 июня, заявил премьер-министру Израиля Биньямину Нетаньяху, что он против военных действий против Ирана, поскольку ожидает, что достигнет с Тегераном соглашения по ядерной программе. Как передает Арменпресс, об этом сообщает новостная платформа Axios со ссылкой на израильских и американских официальных лиц.
-
2025-06-11 12:12
Общественная организация «Национальный союз езидов Синджара» выступила с заявлением по поводу нападок на Армянскую Апостольскую Церковь и Католикоса Всех Армян Гарегина II.