Последние новости

Փաշինյանը 2 փոխնախարար է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի հրամանագրեր է ստորագրել, որոնցով 2 փոխնախարարի ազատել է պաշտոնից և 2 նոր փոխնախարար նշանակել, տեղեկանում ենք կառավարության կայք էջից։

Այսպես` վարչապետի հրամանագրով այսուհետ ֆինանսների նախարարի տեղակալ կլինի Վահե Հովհաննիսյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,–ասված է հրամանագրում:

Փաշինյանի մեկ այլ հրամանագրով Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Եվս 2 հրամանագիր կա կառավարության կայքում, որոնցից տեղեկանում ենք, որ Ավագ Ավանեսյանն ու Աննա Հակոբյանն ազատվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոններից, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ