ԱԳՆ․ Տարածքների փոխանակման հարցով Հայաստանը բանակցություններ չի վարում
Տարածքների փոխանակման հարցով Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում։ «Հետք» պարբերականի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հարցման շարժառիթը Տավուշի մարզում ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացն է եղել։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ հայ-ադրբեջանական շփման գծի մոտ ռուսական ուղեկալների տեղակայումն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 1991 թվականից ի վեր համագործակցության տարբեր ուղղություններով ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազայի հիման վրա»,–ասել են գերատեսչությունից։
Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանի ապօրինի խախտման փաստով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պարբերականին ասել են, որ տվյալ պահին դեռևս չի դիտարկվում այդ տարբերակը։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանը պարբերաբար Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացնում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ կատարվող ոտնձգությունների վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).