Ինչ բաժիններից է բաղկացած կառավարության 2021–2026թթ. ծրագիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիր մարմնի անդամներին ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-26 թվականի գործունեության ծրագիրը։
ՀՀ Սահմանադրության համաձայն` նոր ձևավորված գործադիր մարմինը պարտավոր է այն 20-օրյա ժամկետում ներկայացնել ԱԺ քննարկմանն ու հաստատմանը։
Փաշինյանը նիստում հայտնեց, որ ծրագիրն ԱԺ–ում կքննարկվի հաջորդ շաբաթվա սկզբում։
«Իհարկե, համոզված եմ, որ ԱԺ–ում ծրագիրը մանրամասն քննարկման կարժանանա, ես այսօր ուզում եմ համառոտ ասել, որ այն բաղկացած է 6 բաժնից։ Դրանք են` անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում»,– ասաց նա։
Փաշինյանը նաև շեշտեց, որ կառավարության ծրագիրը հիմնված է ընտրություններում ՀՀ քաղաքացիներին ՔՊ–ի տված խոստումների և Հայաստանի վերափոխման մինչև 2050թ–ի ռազմավարության վրա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.