ԱԺ խորհուրդն ընդունեց լրագրողների գործունեությունը խորհրդարանում սահմանափակող որոշումը
Ազգային ժողովի խորհուրդն ընդունեց լրագրողների գործունեությունը խորհրդարանում սահմանափակող նախագիծը։ Ինչպես հայտնում են ԱԺ կայքից, այսօր կայացած արտահերթ նիստում քննարկվեց խոսնակ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն և ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն: Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:
Նախագծով առաջարկվում էր նաև ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչև 2 հազար այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչև 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկեց անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնեցին խորհրդի անդամները: Որշումն ընդունվեց 13 կողմ և 4 դեմ ձայներով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:47
На заседании Совета Центрального банка, состоявшегося 17-го июня 2025 года, было принято решение оставить ставку рефинансирования неизменной, установив ее на уровне 6.75%.
-
2025-06-17 13:46
Индия обратилась к Армении с просьбой помочь эвакуировать индийских студентов из Ирана, сообщила агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.
-
2025-06-17 13:41
Министерство финансов Армении пока не разработало сценарные анализы возможных экономических последствий развития ситуации вокруг Ирана. Об этом заявил министр финансов Ваге Ованнисян, выступая в парламенте.
-
2025-06-17 13:39
Центрифуги на заводе по обогащению урана в Натанзе в Иране в результате ударов Израиля «сильно повреждены, если не разрушены вообще». Об этом заявил глава Международного агентства по атомной энергии Рафаэль Гросси.