Գորիսի փոխհամայնքապետների գործով դատավորները մերժել են ինքնաբացարկի միջնորդությունները
Գորիսի փոխհամայնքապետներ Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի՝ կալանավորման միջնորդությունները քննող դատավորներ Կարապետ Ֆարխոյանը և Մնացական Մարտիորսյանը մերժել են պաշտպանական կողմերի ինքնաբացարկների միջնորդությունները։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Գորիսի փոխհամայնքապետների պաշտպան Արմեն Մելքոնյանը նշել էր, որ իրենք վստահություն չունեն դատավորների հանդեպ։
«Մենք չենք հասցրել ծանոթանալ գործի բոլոր փաստաթղթերին, որոնք 1000 էջից ավելի են, բացի այդ էլ մենք որպես գեղարվեստական գիրք չենք կարդում, պետք է աշխատենք, բայց այս նիստերով չենք հասցնում, մեր իրավունքները խախտված են», - նիստից հետո լրագրողներին ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալներից Սուսաննա Սարգսյանը հրաժարվել է ուտելուց։
«Ոնց կարելի է 63 տարեկան կնոջը, երեք երեխայի տատիկին անիմաստ նման մեղադրանքով ձերբակալված պահել։ Համոզում ենք ուտի, դեռ չի համոզվում», - ասաց Մելքոնյանը։
Նա նշեց, որ իր պաշտպանյալների տները խուզարկել են, բայց ոչինչ չեն գտել, այլապես «նենց կհայտարարեին, որ համայն մարդկությունը իմացած կլիներ»։
Ժամը 17:00-ին, 17:20-ին և 18:30-ին շարունակվելու են Իրինա Յոլյանի, Մենուա Հովսեփյանի, Սուսաննա Սարգսյանի և Արմինե Չոփչյանի գործերով նիստերը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.