Եվրախորհրդարանի ղեկավար. ԵՄ-ը պետք է ընդունի աֆղանցի փախստականներին
Եվրամիությունը պարտավոր է ընդունել աֆղանցի փախստականներին և չի կարող մարդկանց թողնել Աֆղանստանում, ասել է Եվրախորհրդարանի նախագահ Դեվիդ Սասոլին:
Նրա խոսքով` Աֆղանստանից ժամանող փախստականները, որն այժմ գտնվում է թալիբների ձեռքում, պետք է հավասարաչափ բաշխվեն ԵՄ անդամ երկրների միջև:
Թալիբները նախօրեին նրանք հայտարարել էին, որ խաղաղություն են ցանկանում, վրեժ չեն լուծի և կհարգեն կանանց իրավունքներն իսլամական օրենքների շրջանակներում: Բայց շատ աֆղանցիներ թերահավատորեն են վերաբերվում այդ խոստումներին, և հազարավոր մարդիկ հուսահատորեն հեռանում են, այդ թվում` մեծ թվով նրանցից, ովքեր երկու տասնամյակ օգնել են օտարերկրյա ուժերին ԱՄՆ հրամանատարության ներքո:
«Մենք պետք է պաշտպանենք նրանց, ովքեր աշխատել և համագործակցել են մեզ հետ, մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի նրանցից վրեժ լուծեն,- ասել է Սասոլին:- Մենք պատասխանատվություն ունենք: Կարծում եմ, որ Եվրահանձնաժողովը կարող է լիազորել նրանց հավասարաչափ բաշխումն անդամ երկրների միջև` պարիտետը պահպանելու համար, և դա կարելի է արագ անել»:
Ավելի քան 2200 դիվանագետ և այլ քաղաքացիական անձինք տարհանվել են Աֆղանստանից ռազմական թռիչքներով, Reuters-ին հայտնել է արևմտյան անվտանգության ծառայության ներկայացուցիչը, սակայն նա չի նշել, թե հեռացածների թվում քանի աֆղանցի կա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.