Սաղաթելյան․ Իրավիճակների շուրջ մեր մտահոգությունները չեն փարատվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակների շուրջ մեր մտահոգությունները չեն փարատվել և մենք հսկայական ծավալի աշխատանք ունենք անելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով խորհրդարանում փակ ֆորմատով տեղի ունեցած հանդիպմանը, որը վերաբերում է սահմանային իրավիճակին։
«Մեր մտահոգությունները պայմանավորված են Հայաստանի սահմանին տիրող լարվածությամբ։ Թշնամին արդեն երեք ամիս է՝ ներխուժել է Հայաստանի սահման, ունենք գերիներ, զոհեր, վիրավորներ։Մեր մտահոգությունները չեն կարող փարատվել, որովհետև թշնամին շարունակում է մնալ Հայաստանի տարածքում։ Բազմաթիվ հարցեր ենք տվել ու պատասխաններ ստացել, դրանց մի մասը եղել է տեղեկատվական, որոշ հարցեր էլ հասկանալի պատճառներով ամբողջությամբ չեն մեկնաբանվել։ Կարծում եմ՝ նմանատիպ հանդիպումների անհրաժեշտություն մշտապես կա, ավելի բարձր մակարդակով պետք է լինեն այդ հանդիպումները։ Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակների շուրջ մեր մտահոգությունները չեն փարատվել և մենք հսկայական ծավալի աշխատանք ունենք անելու»,– ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ այդ հանդիպմանը մասնակցել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալ Էդվարդ Ասրյանը։
Հարցին, թե հանդիպմանը իշխանության կողմից ակնարկներ եղե՞լ են այն մասին, որ Ադրբեջանը հայտարարել է, թե պետք է խաղաղության պայմանագիր կնքվի և Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, հակառակ պարագայում պատերազմ է լինելու, Սաղաթելյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել։
«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, դա բացառվում է։ Օգտվելով ստեղծված իրավիճակից, թշնամի երկրի ղեկավարը փորձելու է այս ընթացքում ճնշումների, սադրանքների միջոցով հասնել իր ուզածին։ Թշնամու պահվածքը մեզ համար ակնհայտ է, խնդիրն այն է, որ թե մենք ինչ ենք ուզում, ինչպես ենք դիմագրվում, ինչ քայլեր ենք ձեռնարկում, սեղանին ինչ փաթեթ կա»,– հավելեց Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: