Последние новости

Ջրականի շրջանում հայտնաբերվել է 6 հայ զինծառայողի աճյուն

Արցախի Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն։

Ինչպես հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել և տեղափոխել են Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո ՊՈԱԿ։

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այսպիսով` զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1642 աճյուն։

Որոնողական աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ