Էրդողան․ Թուրքիան բաց է «Թալիբանի» հետ համագործակցության համար
Թուրքիան բաց է «Թալիբանի» հետ համագործակցության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան բարձր է գնահատում թալիբների «չափավոր հայտարարությունները»: «Մենք բաց ենք համագործակցության համար: Նրանք շատ զգայուն են վերաբերել Թուրքիայի հետ հարաբերություններին, և մենք հույս ունենք, որ նրանց զգայունությունը կպահպանվի», - հավելել է Էրդողանը, հաղորդել է Sabah-ը: «Անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, մենք հակված ենք աջակցել Աֆղանստանին թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում: Մենք արդեն հայտարարել ենք, որ կարող ենք ընդունել «Թալիբանի» ղեկավարներին: Մենք պահպանում ենք այդ վերաբերմունքը նաև այսօր: Թուրքիան պատրաստ է ցանկացած տեսակի համագործակցության՝ հանուն Աֆղանստանի ժողովրդի խաղաղության, այդ երկրում բնակվող մեր թուրք հայրենակիցների բարեկեցության և մեր երկրի շահերի պաշտպանության»:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Քաբուլի օդանավակայանում անվտանգության պահպանման համար այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման զինյալները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի վրա: «Այժմ մենք մեր ծրագրերն այս ոլորտում կառուցում ենք նոր իրողություններին համապատասխան և, համապատասխանաբար, շարունակում ենք մեր բանակցությունները... Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությունը կամրապնդի նաև նոր վարչակազմի դիրքերը միջազգային ասպարեզում և կհեշտացնի նրա աշխատանքը»:
Էրդողանը ծրագրում է Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Թուրքական աղբյուրներն այս շաբաթ Reuters-ին հայտնել են, որ այս նախնական ծրագրերը չեղարկվել են Քաբուլում տիրող քաոսի պատճառով, սակայն Թուրքիան շարունակելու է թալիբներին անվտանգություն և տեխնիկական աջակցություն առաջարկել օդանավակայանում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.