Փորձագետ․ Ի՞նչ խնդիրներ են լուծում ադրբեջանցիները ՀՀ սահմաններում
Ադրբեջանցիները խնդիր ունեն սահմանամերձ հայկական բնակավայրերում ստեղծել խուճապային տրամադրություններ, հետևաբար փորձում են անընդհատ լարել իրավիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գեղարքունիքի Կութ համայնք այցելած փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ադրբեջանցիների խնդիրներից մեկը Հայաստանից զավթած տարածքներում ամրանալն է, երկրորդը` Հայաստանի բնակչությանը շարունակ լարված իրադրության մեջ պահելը։
Օգոստոսի 16–ին ադրբեջանցիները 18։40–22։30–ի ժամանակահատվածում կրակահերթեր էին արձակել Կութի ուղղությամբ։ Արձակված գնդակները, համայնքի ղեկավարի տեղեկացմամբ, հասել էին գյուղի որոշ տների տանիքներին։
«Եթե ուշադրություն դարձնենք, ապա նրանց սադրանքները վերջին շրջանում մեծամասամբ տեղի են ունենում այն վայրերում, որտեղ կան խաղաղ բնակավայրեր։ Մենք անընդհատ լսում ենք Կութի, Վերին Շորժայի, Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից ագրեսիայի ու խախտումների մասին և շատ հազվադեպ կարող ենք լսել, օրինակ, Ալ լճերի հատվածում խախտումների մասին կամ այն բնակավայրերի, որոնք հեռու են տեղակայված։ Այսինքն` ադրբեջանցիների քայլերը հստակ ցույց են տալիս, որ նրանք փորձում են ագրեսիայի շնորհիվ լարվածություն մտցնել այն հատվածներում, որտեղ անմիջական հարևանությամբ կան խաղաղ բնակավայրեր, դաշտեր, որտեղ գյուղացիներն իրականացնում են սեզոնային աշխատանքներ»,– ասաց փորձագետը։
Հովհաննիսյանի փոխանցմամբ` մինչ օրս սահմանամերձ գյուղերի բնակիչների մեծ մասը, եթե ոչ բոլորը, շարունակում է մնալ և ապրել այնտեղ, իսկ հատկապես տղամարդիկ պատրաստ են օգնել տարածքների պաշտպանությունն ապահովելու հարցում, ինչը նկատելի է նրանց հետ անմիջական զրույցների ընթացքում։
Ըստ փորձագետի` երկարատև նման իրավիճակն այդուհանդերձ չի կարող բացասական ազդեցություն չունենալ բնակիչների վրա, հետևաբար խնդիրը պահանջում է շուտափույթ լուծում։ Ու քանի որ Ադրբեջանը հրաժարվում է հարցը քննարկել ու լուծել Հայաստանի հետ, ուստի մինչև ադրբեջանական զինուժի հետքաշումը կարող է որպես լուծում դիտարկվել ռուս սահմանապահների մշտական ներկայությունը սահմանային գոտիներում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 16:39
Гор Тадевосян, ранее арестованный по делу о хищении 590 000 долларов США из здания Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды Следственного комитета Армении, освобождён из-под ареста. Суд избрал в отношении него меру пресечения в виде домашнего ареста.
-
2025-07-25 16:37
Армения в период с 1-го января по 24 июля текущего года экспортировала 41 814 тонн абрикосов. Об этом сообщили корреспонденту Sputnik Армения в министерстве экономики Армении.
-
2025-07-25 16:34
Иран и "евротройка" (Великобритания, Франция, Германия) провели в пятницу переговоры по ядерной проблематике. Об этом заявил замглавы МИД Ирана Казем Гариб-Абади.
-
2025-07-25 16:30
Компания сестры министра финансов Армении Ваге Ованнисяна несколько раз получила гранты от Министерства высокотехнологической промышленности республики на общую сумму свыше 22 млн. драмов. Об этом пишет Fip.am.