Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՍԵՎԱՆԱ ԼՃԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՕՐԵՆՔԻՆ
«Ճակատագրական որոշում կամ Սևանի իռացիոնալ վատնում՝ առանց բնապահպանական շահերի հաշվառման», այսպես է վերնագրել Սևանա լճից ջրառի ծավալն ավելացնել թույլատրող օրենքի մասին ֆեյսբուքյան իր գրառումը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Պատգամավորը նշել է, որ ՔՊ խմբակցությունը Սևանա լճի վերաբերյալ ճակատագրական որոշումը կայացրել է՝ առանց բնապահպանական ռիսկերն ուսումնասիրելու։
«Երեկ ԱԺ-ն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարեց։
Օրենքով հաստատված 170 մլն խորանարդ մետր ջրի փոխարեն բաց կթողնվի 245 մլն խորանարդ մետր։
Ռազմավարական նշանակության, մեր ազգային հարստություն Սևանի նկատմամբ ճակատագրական որոշում կայացվեց՝ առանց բնապահպանական շահերի հաշվառման, առանց ջրահավաք ավազանի կենսապաշարների հաշվառման և ուսումնասիրության, առանց գնահատելու, թե ջրառը ինչ ազդեցություն կունենա էկոհամակարգի վրա։ Չներկայացվեց նաև, թե էներգիայի վաճառքից ստացված շահույթն ինչ ուղղություններով է ծախսվելու։
Իսկ տասնյակ բնապաահպանական կազմակերպություններ ահազանգ են հնչեցնում, որ լճի հետագա ծաղկման և ճահճացման ընթացքնը ազդելու է ողջ էկոհամակարգի, այդ թվում՝ ջրի որակի, ձկնաշխարհի և ջրի պիտանելիության վրա։
Բայց ՔՊ-ականներին բնապահպանությունը չի հետաքրքրում։ Իսկ Ջրային կոմիտեի նախագահի մասնագիտական որակների մասին խոսելն ավելորդ է․․․․Ասում են՝ մարզական լրագրողի մասնագիտություն ունի․․․․
Հ․Գ․ Ուշադիր կարդացեք օրենքի վերնագիրը՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն էր առաջին հաստատումը…
Ո՞ւր են բնապահպան ակտիվիստները․․․», - գրել է Գալստյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 13:10
Пожар произошел в многоквартирном доме в Абовяне (Котайкская область), в результате чего 100 человек были эвакуированы. Об этом сообщает сайт криминальной хроники shamshyan.com.
-
2025-07-19 13:08
Евросоюз ввел санкции против российского кинорежиссера Карена Шахназарова, следует из опубликованного в официальном журнале ЕС документа.
-
2025-07-19 13:05
Президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа объявил о всеобъемлющем прекращении огня в стране. Об этом, как передает SANA, говорится в заявлении президентской администрации Сирии.
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.