Последние новости

Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։ Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք կառավարության կայքից։

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,–ասված է հրամանագրում։

Մինչ այդ, վարչապետի մեկ այլ հրամանագրով Արմեն Գրիգորյանն ազատվել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Իսկ այդ պաշտոնում Արմեն Գրիգորյանին վարչապետ Փաշինյանը նշանակել էր հուլիսի 14–ին։ Նույն օրը Փաշինյանը նրան ազատել էր ՀՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ