Последние новости

Հայկ Այվազյանն արժանացել է էքսպերիմենտալ կինոյի մոսկովյան միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին

Էքսպերիմենտալ կինոյի 6-րդ մոսկովյան միջազգային փառատոնի փակման արարողության ընթացքում հայտարարվել են հաղթողների անունները։ Գլխավոր մրցանակը ստаցել է նկարիչ Հայկ Այվազյանը «Ձեր բոլոր աստղերն ընդամենը փոշի են կոշիկներիս վրա» ֆիլմի համար։ «Kodak» ընկերության մրցանակը բաժին է հասել Մեքսիկայից «Անկշիռների» ռեժիսորական կազմին «Թոնալիի» վրա աշխատանքի համար։ Ժյուրին նշել է նաև երկու ժապավեն՝ նկարչուհի և ռեժիսոր Վան Յույանի «Օվկիանոս լինելու հազար ու մի փորձ», ինչպես նաև Դանա Կավելինայի «Նամակ տատրակին»-ը։

Փառատոնին մասնակցում էին 29 կարճամետրաժ էքսպետրիմենտալ աշխատանքներ 24 երկրից։ Ժյուրիի կազմում էին նկարչուհի Սաոդատ Իսմայիլովան, Ժամանակակից արվեստի մոսկովյան թանգարանի պատասխանատու Աննա Ժուրբան, ռեժիսոր և նկարիչ Քրիստիան ֆոն Բորիսը։

Ռուսական մրցույթի շրջանակներում լավագույններ են դարձել Սոնյա Պետրենկոն «Растерянность моя Земля» ժապավենով նա ստացել է գլխավոր մրցանակը, ինչպես նաև Դարյա Լիխայան «27А» աշխատանքով։ Նա Kosmosfilm-ի հատուկ մրցանակ է ստացել։ Ռուսական մրցույթի ժյուրիի կազմում էին «Տիպոգրաֆիա» ժամանակակից արվեստի պատասխանատու Ելենա Իշենկոն, կինոքննադատ և դիստրիբյուտոր Սերգեյ Դեշինը, սցենարիստ և ռեժիսոր Մարիա Իգնատենկոն, ինչպես նաև Օքսանա Տիմչենկոն։

Սանկտ Պետերբուրգում MIEFF 2021-ի ծրագրի ֆիլմերի հատուկ ցուցադրությունները կկայանան օգոստոսի 21-22-ին, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ