Последние новости

Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել ամրապնդել ԵԱՏՄ-ն նոր երկրների անդամակցության հաշվին

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել ամրապնդել Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ի հաշիվ նոր երկրների անդամակցության, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հինգշաբթի օրը Նազարբաևը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Ղազախստանի մայրաքաղաքում։ Հանդիպումը տեղի է ունեցել Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ։

«Որպես այդ կազմակերպության (ԵԱՏՄ- խմբ.) պատվավոր նախագահ՝ ես հետևում եմ նրա աշխատանքին, և մենք պետք է ամրապնդենք այդ կազմակերպությունը, պետք է, որպեսզի ուրիշներն էլ լինեն այստեղ, մեր հարևանները... Ուզբեկստանը, Տաջիկստանը՝ նրանք պետք է լինեն, նաև Թուրքմենստանի հետ պետք է աշխատել»,- ասել է Նազարբաևը հանդիպման ժամանակ, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ