Նասրալա․ Ով Բեյրութում հույսը դնում է ամերիկացիների վրա, թող հաշվի առնի Աֆղանստանի փորձը
Նրանք, ովքեր հույսը դնում են ամերիկացիների և Բեյրութում նրանց դեսպանության վրա, թող հաշվի առնեն Աֆղանստանի փորձը։ Այս մասին ասել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալան, տեղեկացնում է Mehr-ը՝ հղում կատարելով Al-Manar-ին։
«Աֆղանստանում ԱՄՆ պարտությունից հետո ամբողջ ուշադրությունը սևեռված է Իրաքի և Սիրիայի ամերիկյան օկուպացիային»,- ասել է Նասրալան։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար Հյուսիսային Սիրիայում մնալու պատրվակ է օգնությունը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, ինչը մտացածին և կեղծ հայտարարություն է։ «ԱՄՆ ուժերը նպաստում են ԻԼԻՊ ուժեղացմանը և օգնում են նրան մի տարածաշրջանից մյուսը տեղափոխվել»։
Խոսելով Լիբանանի իրավիճակի մասին՝ Նասրալան նշել է, որ «լիբանանյան բանակին տրամադրված բենզինի և դիզելային վառելիքի միլիոնավոր լիտրերը հաստատում են, որ ճգնաժամը ստեղծվել էր միտումնավոր։ Լիբանանի պետությունը և անվտանգության ուժերը պետք է բանտարկեն մոնոպոլիստներին»։
«Վառելիքով բեռնված առաջին նավն Իրանից կուղևորվի մի քանի ժամվա ընթացքում։ Այդ նավին շուտով կհետևեն մյուսները»։ «Իրանական նավի մեկնման պահից մենք այն կհամարենք Լիբանանի տարածք։ Մենք թույլ չենք տա նսեմացնել մեր ժողովրդին, թող ոչ ոք չհամարձակվի մեզ մարտահրավեր նետել»։
«Նրանք, ովքեր հույսը դնում են ամերիկացիների և Բեյրութում նրանց դեսպանության վրա, պետք է ուշադրության առնեն Աֆղանստանի փորձը։ Ամերիկյան ոստիկանական շներն ավելի մոտ են նրանց, քան դուք»,- ասել է Նասրալան, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.