Ժոսեպ Բորելը Աֆղանստանի մասին. սա աղետ է
Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոսեպ Բորելը իրադարձություններն Աֆղանստանում անվանել է «աղետ» և ասել, որ հետախուզությունը չկարողացավ կանխատեսել թալիբների վերադարձն իշխանություն, տեղեկացնում է Reuters-ը։
Դիմելով Եվրախորհրդարանին՝ Բորելն ասել է, որ ԵՄ մոտ 100 աշխատակից և ԵՄ-ի հետ աշխատող 400 աֆղանստանցի և նրանց ընտանիքները տարհանվել են, բայց ևս 300 աֆղանստանցի դեռևս փորձում է հեռանալ։ Նա ընդգծել է Եվրոպայի «բարոյական պարտքի» մասին՝ փրկելու որքան հնարավոր է շատ աֆղանստանցիների, ովքեր աշխատել են ԵՄ-ի համար Աֆղանստանում, բայց նշել է, որ բոլորին դուրս բերել չի հաջողվի։
«Թույլ տվեք ինձ ասել հստակ և ուղիղ, սա աղետ է»,- ասել է Բորելը։ «Սա աղետ է աֆղան ժողովրդի համար, արևմտյան արժեքների և հեղինակության համար, ինչպես նաև միջազգային հարաբերությունների զարգացման համար»։
Իր ելույթում Բորելը անդրադարձել է այն մտահոգություններին, որ աֆղանստանցի միգրանտների նոր ալիքը կարող է հասնել Եվրոպա և կրկնել 2015թ. միգրացիոն աղետը։
«Նրանց միգրանտներ մի անվանեք, նրանք վտարված մարդիկ են, ովքեր փախչում են, որպեսզի փրկեն իրենց կյանքը»,- ասել է Բորելը՝ հերքելով համեմատությունները Սիրիայի հետ։
Բորելը տեղեկացրել է, որ շփումներ է ունեցել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգի հետ, որը ուրբաթ վիրտուալ ճգնաժամային հանդիպում կունենա դաշինքի արտաքին գործերի նախարարների հետ Աֆղանստանի քննարկման համար, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.