«Ավրորան» ամրապնդում է Արցախում իր ներկայությունը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրը և հանդես է եկել նախագծերի հայտերի ընդունման ևս մեկ կոչով: Այսօր, երբ նշվում է Մարդասիրության համաշխարհային օրը, «Ավրորան» ուրախությամբ տեղեկացնում է, որ գրասենյակ է բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ավելի արդյունավետ դարձնելու տեղում «Ավրորայի» մարդասիրական գործունեությունը, ամրապնդելու տարածաշրջանում իր ներկայությունը և նպաստելու Արցախի դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում։
«ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի միջոցով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնում է Արցախի ժողովրդին, որը 2020 թ. Արցախյան պատերազմից հետո հայտնվել է հումանիտար ծանր ճգնաժամի մեջ: Ծրագիրը, որն սկզբում ուղղված էր պատերազմից տուժած մարդկանց հրատապ օժանդակություն տրամադրելուն, այսօր աջակցում է նախագծերի, որոնք խթանում են տարածաշրջանի սոցիալական երկարաժամկետ զարգացմանը: Այս բնագավառում աշխատող և տեղում օգնության կարիք ունեցող ցանկացած կազմակերպություն կարող է հայտ ներկայացնել:
«Ստեփանակերտում «Ավրորայի» գրասենյակ ունենալը վկայում է այն մասին, որ մենք այստեղ ենք երկար ժամանակով: Տասնյակ տեղական և միջազգային գործընկերներ են միացել մեր ծրագրին, և շատ կարևոր է, որ այդ նախագծերը տեղ գտնեն գլոբալ համատեքստում ու կապվեն Արցախի ներկա իրավիճակի հետ: Սա պարզապես գրասենյակ չէ, այլ շահագրգիռ կողմերի համար մի տարածք, ուր իրենք կարող են գալ և ներկայացնել իրենց փորձը՝ վստահ լինելով, որ ոլորտի բոլոր հումանիտար ջանքերը լավ համակարգված են: Համագործակցության նման բանաձևը կարող է ոչ միայն օգնել Արցախին, այլև ամբողջ աշխարհում օրինակ դառնալ բոլորի համար», – նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որն այս ամսվա սկզբին Ստեփանակերտում էր:
Արցախի մարդասիրական օգնության ծրագրի մեկնարկից ի վեր «Ավրորան» ավելի քան 900.000.000 ՀՀ դրամ (1․740․000 ԱՄՆ դոլար) է հատկացրել՝ աջակցելու տեղական ու միջազգային 55 գործընկերոջ կողմից իրականացվող 80 նախագծի, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին: Ավելի քան 130․000 մարդ արդեն իսկ օգտվել է այդ նախագծերից: «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրը նաև ներառում է աշխարհի առաջատար մարդասերներին տարածաշրջան հրավիրելը․ 2020 թ․ պատերազմից հետո Արցախ են այցելել եզդի ակտիվիստ Միրզա Դինային և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնարդ Քուշները՝ տեղացիներին օգնելու նոր հնարավորություններ և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:
««Ավրորան» շարունակում է անցում կատարել զարգացման ծրագրերին, և այս առումով այստեղ գրասենյակ ունենալը թույլ կտա մեզ համահունչ լինել տեղի բնակչության երկարաժամկետ կարիքներին: Կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին, որոնց նախագծերը բարելավում են տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները, խթանում են երիտասարդների մասնագիտական հմտությունները, նպաստում են մարդկային կապիտալի զարգացմանը և որևէ այլ ձևով ապահովում են կայուն փոփոխություններ, դիմեն ծրագրին: Մենք վստահ ենք, որ դա կնպաստի տեղական համայնքների ու մեր հայրենիքի հզորացմանը», – ասաց «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը, որը Արցախում «Ավրորայի» գրասենյակի պատասխանատուն է:
Ֆինանսական աջակցության կարիք ունեցող կազմակերպությունները կարող են դիմել «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրին․ հայտերն ընդունվում են առցանց մինչև 2021 թ. օգոստոսի 31-ը: Լրացված դիմումաձևը (հայերեն կամ անգլերեն) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին։ Գործընկերները պետք է բավարարեն վերը նշված չափանիշները, տեղեկացնում է Lragir.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.