Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԵՊՀ ՆԵՐՔԻՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՊՂՏՈՐՈՂՆԵՐԸ ՄԱՍ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ ՆԱև ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
Ճիշտն ասած՝ Երևանի պետական համալսարանի ներքին մթնոլորտը պղտորողները մաս են կազմում նաև այսօրվա իշխանության, և եթե բուհի ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ նրանք համալսարանում անելիք չունեն, ապա ես կիսում եմ նրա կարծիքը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Հովհաննիսյանի երեկ հայտնած այն մտքին, որ համալսարանի ներքին մթնոլորտը պղտորողներն իր օրոք բուհում անելիք չեն ունենալու։
«Եթե նայենք վերջին 3 տարիների գործընթացները, ապա ներքին մթնոլորտը պղտորողների մեջ կան նաև իշխանության տարբեր օղակներում, կրթական համակարգում ներգրավված մարդիկ։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ հստակեցման խնդիր կա։ Իհարկե, ԵՊՀ մթնոլորտը պետք է լինի առողջ, և այս առումով երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ուղղակի պետք է հասկանալ, որ այդ մթնոլորտը միայն ներքին կամ արտաքին ուժերի կողմից չի պղտորվում, այլ՝ երկուսի համատեղ ջանքերով։
Ես չգիտեմ՝ պարոն Հովհաննիսյանն ինչ է նկատի ունեցել, բայց միանշանակ կողմ եմ, որ ներքին պառակտիչ մթնոլորտը վերանա»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի այն մտքին, որ ԵՊՀ-ն չի ենթարկվելու որևէ քաղաքական կոնյուկտուրայի և դառնալու է մաքուր կրթական, գիտահետազոտական հաստատություն, մեր զրուցակիցը նկատեց՝ մայր բուհում անելիքներ կան, սակայն ինքը դեմ է այն կարծիքին, որ ԵՊՀ-ն շեղվել է գիտական-կրթական իր բուն առաքելությունից։
«Երկու շեշտադրում եմ ուզում անել. նախ՝ ԵՊՀ-ն մայր բուհ է, հետևաբար կրթականից բացի՝ ունի նաև այլ գործառույթներ. հասարակությանը հուզող կարևորագույն իրադարձությունների ժամանակ չի կարող անտարբեր մնալ։ Բուհում հավաքված է մտավորականության սերուցք, և մշտապես արձագանքել է հասարակական-քաղաքական խնդիրներին՝ Արցախի հարց, հայ-թուրքական խնդիր, իշխանություն-պետություն հարաբերություններ և այլն։
Երկրորդ, կարծում եմ՝ մի փոքր ուռճացված է, որ նախկինում ԵՊՀ-ն եղել է կուսակցականացված կամ քաղաքականացված։ Ճիշտ է, նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը եղել է ՀՀԿ անդամ, սակայն նրա օրոք ես, որպես դասախոս, կուսակցականցվածություն չեմ զգացել։ Կոնկրետ մեր՝ Արևելագիտության ֆակուլտետում սովորել և դասավանդել են շատ ընդդիմադիրներ՝ այսօրվա իշխանականներ։ Նրանք աշխատանքի ընդունվել են Արամ Սիմոնյանի հրամանով։ Եթե սա համարում են հալածանք, ոչինչ չունեմ ասելու։
Հովհաննես Հովհաննիսյանը թող հետահայց նայի և հիշի, թե իր դասախոս լինելու տարիներին որքան են եղել արատավոր, որքան՝ ոչ արատավոր երևույթները։ Իդեպ, նա աշխատել է մի ամբիոնում, որի վարիչը եղել է ՀՀ երրորդ նախագահի եղբայրը՝ Լևոն Ազատի Սարգսյանը»,- ամփոփեց Ռուբեն Մելքոնյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 09:21
Президент Азербайджана Ильхам Алиев на медиа-форуме в арцахском Шуши заявил, что Ереван и Баку очень близки к подписанию мирного договора, вновь затронув вопрос условий, при выполнении которых он может быть подписан, передает «Арменпресс».
-
2025-07-21 09:19
Экс-глава МИД Армении Вардан Осканян предлагает создать структуру, которая будет привлекать внимание международного сообщества к политическим заключенным.
-
2025-07-21 09:16
Всеармянский совет по защите Армянской Апостольской церкви выступил с заявлением, в котором решительно осудил публикацию премьер-министра Армении Никола Пашиняна в Facebook от 19 июля, цель которой — в очередной раз дискредитировать высшее духовенство Армянской Апостольской Святой Церкви и посеять недоверие и ненависть в обществе.
-
2025-07-21 09:14
Что делает Никол Пашинян в связи с Армянской Апостольской церковью? Во-первых, он в ежедневном, ежечасном режиме пишет статусы и держит «горячей» тему для своего электората, затем, как я предполагаю, на следующей неделе появятся какие-то сфабрикованные дела, связанные с архиепископом Микаэлом и архиепископом Багратом, затем он, по всей вероятности, представит какие-то сфабрикованные дела, связанные с какими-то коррупционными сделками церкви, и однажды вечером через свои медиа, так сказать, «сольет» все, что имеет под рукой, так называемые компроматы.