Ադրբեջանցիները հետ են քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից
Ադրբեջանական զորքն այսօր՝ օգոստոսի 18–ին, ժամը 10–ի սահմաններում, հետ է քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
«Ադրբեջանական զորքը մոտ 1 կմ առաջխաղացում էր ունեցել, հիմա հետ են քաշվել մեր համայնքին նախկինում պատկանող անասնաֆերմայում տեղակայված իրենց բազա։ Որտեղ հակառակորդն առաջխաղացում ուներ, այդ տարածքից գյուղն ուղիղ նշանառության տակ էր, հիմա հետ են քաշվել»,– ասաց գյուղապետը։
Արտակ Հակոբյանը դեռ օգոստոսի 17–ին էր մեզ հետ զրույցում ասել, որ մի քանի օր առաջ Եղցահողի սահմաններից Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, մինչդեռ Արցախի նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանն մեկնաբանելով այս լուրը, նշել էր, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գտնվում են իրենց տեղում, որևէ խնդիր չկա։
Մեր հարցին, թե ՊԲ զինծառայողներ կա՞ն Եղցահողի սահմաններին, գյուղապետն ասաց. «Գյուղում ՊԲ զինծառայողներ կան, բայց կոնկրետ առաջնագծի այդ հատվածից մեր բանակը հետ է քաշվել»։
Եղցահողի գյուղապետի խոսքով՝ ռուս սահմանապահներն են վերահսկում այն տարածքը, որն անցել էր հակառակորդի վերահսկողության տակ, բայց ոչ շուրջօրյա։ Ըստ Հակոբյանի՝ մի քանի օրվա ընթացքում պետք է ռուս սահմանապահների հերթապահությունը մշտական դառնա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 12:30
Россотрудничество надеется, что ситуация с Русским домом в Баку разрешится на личной встрече президентов России и Азербайджана, заявил РИА Новости замглавы агентства Павел Шевцов.
-
2025-04-17 12:26
Турция может сыграть позитивную роль в урегулировании отношений между Арменией и Азербайджаном. Об этом глава МИД Армении Арарат Мирзоян заявил в интервью турецким журналистам в Анталье.
-
2025-04-17 12:24
Для граждан стран ЕАЭС упрощено пересечение границы России и Беларуси. Отныне граждане Армении, Казахстана и Кыргызстана получат возможность свободно пересекать российско-белорусскую сухопутным или железнодорожным транспортом. Об этом сообщили в Евразийской экономической комиссии.
-
2025-04-17 12:20
Депутат НС Армении Тигран Абрамян написал: «При обсуждении исполнения бюджета в эти дни все хвалят свою работу, делают пафосные заявления о результатах, но когда открываешь отчет, то там совсем об обратном.