Եռաբլուրում մատյաններ են դրվել զոհվածների հարազատների առաջարկների համար
Այս տարվա փետրվար-մարտ ամիսներին մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքներն իրականացնել 2 փուլով.
1. Հուշահամալիրի գերեզմանների շինարարական աշխատանքների իրականացում,
2. Բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում:
Սահմանված կարգով շինարարական 4 կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր և, յուրաքանչյուր կազմակերպության համար առանձնացված տեղամասերում, նախապես համաձայնեցված նախագծային լուծումներով, ներկայում իրականացվում է գերեզմանների կառուցապատումը` ներառյալ հաստատված հատակագծերով հուշաքարերի տեղադրումը, բազալտե հատակի կառուցումը և այլն: Թեև հուշաքարերը հատակագծվել են քննարկելով մի խումբ հարազատների հետ, համաձանեցվել ճարտարապետի հետ, այնուամենայնիվ, որոշ հարազատներ հայտնել են իրենց անհամաձայնությունը:
Որպես խնդրի լուծում՝ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, տեղում դրվել են մատյաններ, որտեղ զոհվածների հարազատները կարող են ներկայացնել իրենց առաջարկները, որոնք կուսումնասիրվեն, կամփոփվեն և սեղմ ժամկետում կկայացվի վերջնական որոշում:
Զուգահեռաբար, ճարտարապետը և նախագծային կազմակերպությունը մշակում են զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողի, ինչպես նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ենթակառուցվածքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, որոնք ներառելու են տարածքների բարեկարգման, ասֆալտապատման, եզրաքարերի տեղադրման ու ջրահեռացման, ոռոգման ցանցերի, էլեկտրական լուսավորման ու տեսահսկման համակարգեր: Նախատեսվում են նաև հսկիչ-անցագրային կետի, հասարակական սանհանգույցի կառուցում և տարածքի ընդհանուր ցանկապատում:
Նշված ճարտարապետահատակագծային և նախագծային գործընթացի սահմանված կարգով նախապատրաստական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. տարեվերջին, իսկ կառուցապատման մեկնարկը՝ 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:29
Армения не уплачивает взносы в Организацию Договора о коллективной безопасности (ОДКБ) демонстративно. Таким мнением с «Газетой.Ru» поделился первый зампред комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин. Он отметил, что Ереван хочет переориентироваться на Запад, но при этом продолжает пользоваться экономическими связями с Россией.
-
2025-06-05 19:01
Армянское государство не может отказаться от арцахского вопроса. Об этом написал на своей странице в Facebook экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-06-05 18:44
Трехсторонний саммит с участием лидеров Азербайджана, Турции и Пакистана – проявление втягивания Южного Кавказа в дела Большого Ближнего Востока и Южной Азии. Об этом заявил политолог, старший научный сотрудник сектора Кавказа Института мировой экономики и международных отношений (ИМЭМО) Александр Крылов.
-
2025-06-05 16:39
В прошлом месяце отношения Армении и Грузии в торгово-экономической сфере неожиданно осложнились. Армянские экспортёры коньяка и другой алкогольной продукции провели перед грузинским посольством в Ереване несколько протестных мероприятий, обвинив таможенные органы соседней республики в необоснованной задержке десятков фур на границе. Они направлялись в Россию, но оказались под «досмотром с пристрастием» со стороны грузинских таможенников.