Էրդողանը հրաժարվել է փախստականներ ընդունել Աֆղանստանից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է փախստականներ ընդունել Աֆղանստանից և Եվրամիությանը կոչ է արել պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանի միգրացիոն ճգնաժամի համար: Տեղեկությունը հայտնում է Reuters–ը։
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր երկիրը աֆղանցի միգրանտների պահոց չի դարձնի Եվրոպայի համար: Էրդողանի խոսքով ՝ Անկարան Թեհրանի հետ համատեղ բավականաչափ միջոցներ է ձեռնարկել փախստականներին զսպելու համար, և այժմ պատասխան գործողություններ պետք է ձեռնարկեն եվրոպացիները:
Թուրքիայի նախագահը նաև խոստովանել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել «Թալիբան» ահաբեկչական շարժման անդամների հետ, որպեսզի միասին լուծեն առկա խնդիրները:
Ավելի վաղ ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը հայտարարել էր, որ ԵՄ-ի երկրներն իսկապես պետք է թույլ տան, որ Աֆղանստանից ավելի շատ փախստականներ գան: Նա կոչ էր արել միավորմանը չեղարկել այդ երկրի անօրինական միգրանտների հարկադիր հայրենադարձությունը և ավելացնել նրանց ընդունելության քվոտաները: Եվրահանձնակատարը նաև հայտարարել էր, որ այժմ պետք է օգնել նրանց, ովքեր միջազգային պաշտպանության կարիք ունեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.