ՄԻՊ․ Դատապարտյալների հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային պայմաններ են
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը վստահեցնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային և մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Նա լուսանկարներ է հրապարակել Facebook–ում` նշելով, որ ՄԻՊ աշխատակազմի այցի ընթացքում բաժանմունքում պացիենտներ չեն եղել, բայց այս պահին կան բուժում ստացող մարդիկ:
Ըստ հաղորդագրության` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման այցն արձանագրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի «Թոքախտաբանական» մասնաշենքի առաջին հարկի մի հատվածն առանձնացված է կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների ստացիոնար բուժման համար:
Կորոնավիրուսային բաժանմունքում առկա է երկու հիվանդասենյակ և մեկ սանհանգույց: Հիվանդասենյակները կահավորված են հնամաշ և կոտրված կողապահարաններով և երկաթյա մահճակալներով (այցի պահին մեկում տեղադրված է եղել 5, իսկ մյուսում՝ 3 մահճակալ): Հիվանդասենյակների հատակը հնամաշ է, պատերի և առաստաղի ծեփամածիկը՝ թափված: Նույն վիճակն արձանագրվել է նաև կորոնավիրուսային բաժանմունքի միջանցքում:
Կորոնավիրուսային բաժանմունքի սանհանգույցը սանիտարահիգիենիկ խիստ անընդունելի վիճակում է, ունի արժանապատվությունը նվաստացնող ու անմարդկային պայմաններ:
Լվացարանները հնամաշ են և կեղտոտ: Բարձր խոնավության պատճառով սանհանգույցի պատերը բորբոսնած են, իսկ առաստաղի ծեփամածիկը՝ ամբողջությամբ թափված:
Սանհանգույցները կահավորված են ասիական տիպի զուգարաններով, որոնք նույնպես սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակում են: Սանհանգույցի տեսանելի ջրի խողովակները ժանգոտած են:
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ մշակվել է համակարգում համավարակի կանխարգելման, ինչպես նաև COVID-19 հիվանդության հայտնաբերման դեպքերում անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որով դիտարկվել են համավարակով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և արձագանքի համապատասխան մեխանիզմներ։
Այս ծրագրում առանցքային դեր ունի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն:
Չնայած դրան, Դատապարտյալների հիվանդանոց այցելելու ընթացքում պարզվել է, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների հստակ ծրագիր՝ գործառութային հստակ տարանջատմամբ, առկա չէ:
Հարցն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրականացվում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի հաստատված դեպքերում պացիենտների ընդունելություն և բուժման կազմակերպում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրվել են պարզաբանումներ, որ Դատապարտյալների հիվանդանոցն առաջնորդվում է միայն ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 7-ի ցուցումով, որը ՔԿՀ մուտք գործած անձանց կարանտինային բաժնում 14 օր պահելուց զատ այլ հստակ կարգավորումներ (սանիտարական կանոններ, դրանց իրականացման ու արձանագրման եղանակներ և դրա համար պատասխանատու անձանց շրջանակ) չի ամրագրում:
Նշված խնդիրներն արձանագրվել են 2021թ. ապրիլի 12-ի այցի արդյունքում, այցի արդյունքներով կատարված ուսումնասիրությունների հիման վրա և առանձին տեղեկանքով՝ մանրամասն վերլուծությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարություն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.