Последние новости

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Արցախի թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Ֆրանսիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը խոսել է եռակողմ հայտարարության իրականացման առաջընթացի մասին։

Զուցակիցները փաստել են, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման և բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների հետագա համատեղ աշխատանքը նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Պուտինն ու Մակրոնը նաև քննարկել են Աֆղանստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ