ԵԱՏՄ-ի երկրների վարչապետները համաձայնության են եկել կլիմայի պահպանման նպատակով համագործակցության շուրջ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել կլիմայի հարցերի վերաբերյալ համագործակցության խորացման շուրջը, հայտնել է ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք երեկ համաձայնության եկանք շատ կարևոր աշխատանքային խմբի շուրջը՝ կլիմայի հարցերի վերաբերյալ: Շատ կարևոր է, որ բոլոր մարտահրավերները, որոնք այսօր մեր հանդեպ ծառացած են, ոչ միայն պարզապես քննարկվեն, այլև մշակվի Միության ռազմավարություն կլիմայական հարցերի հետագա առաջմղման շուրջը»,- ասել է նա՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ընթացքում:
Միշուստինն ընդգծել Է, որ դա «թե՛ Միության և թե՛ մեր պետությունների օգտին է»:
Նախօրյակին ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետերն անցկացրել են հանդիպում նեղ կազմով:
Միշուստինը նաև հայտնել է, որ օգոստոսի 20-ին միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում են ոչ տաիֆային միակողմանի միջոցների, առևտրի ապահովագրական աջակցության, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժման հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).