Անցկացվել է Հայկական ԱԵԿ-ի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը
Հայաստանում տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը: Աշխատանքային խմբում ընդգրկված էին Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային ընկերություններ և կազմակերպություններ: Այս մասին News.am-ը տեղեկանում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի հաղորդագրությունից։
Հայկական կողմից ընդգրկված են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի ներկայացուցիչները, իսկ ռուսական կողմից՝ «Ռուսատոմ սերվիս» ԲԸ, АО «Концерн Росэнергоатом»-ի, АО ОКБ «ГИДРОПРЕСС»-ի, АО «Атомэнергопроект»-ի և НИЦ «Курчатовский институт»-ի ներկայացուցիչներ:
Կողմերը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի մշակած թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԿԵ) հայեցակարգի նախագիծը։ Դիտարկվեցին Հայկական ԱԷԿ-ի ՇԺԿԵ հայեցակարգի նախագծում առաջարկվող միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաև Ռուսաստանի ВВЭР-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ընթացքում կիրառված մոտեցումները, մասնավորապես Կոլայի ԱԷԿ-ի № 1, 2 էներգաբլոկներում, Նովովորոնեժյան ԱԷԿ-ի № 4 էներգաբլոկում։
«Մեր ընդհանուր խնդիրը ռուսաստանցի մասնագետների հետ համատեղ՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության, հուսալիության և արդյունավետության առավելագույնս բարձրացումն է: Արդեն կատարվել են նախնական հաշվարկներ, ըստ որոնց ՝ կայանը կարող է լրացուցիչ շահագործվել 2026 թվականից հետո», - ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:
Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն: Ըստ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի, Ռոսատոմի ձեռնարկությունները կուտակել են ատոմակայանների շահագործման ժամկետը երկարացձգելու հսկայական փորձ, և դա օգտակար կլինի Հայկական ատոմակայանի կրկնակի երկարաձգման հայեցակարգի պատրաստման համար: «2019-ին Կոլայի ԱԷԿ-ում հաջողությամբ ավարտվեց էներգաբլոկների լայնածավալ արդիականացումը, ինչը հնարավորություն տվեց մեծացնել նրանց անվտանգության մակարդակը և երկարաձգել շահագրծման ծամկետները մինչև 2033 և 2034 թվականները: Այժմ Կոլայի ատոմակայանը Մուրմանսկի շրջանում և Կարելիայում հուսալիորեն ապահովում է էլեկտրաէներգիայով սպառողների մեծ մասին», - ընդգծեց Եվգենի Սալկովը:
Հանդիպման արդյունքում աշխատանքային խմբի մասնակիցներն արդեն ծրագրել են հետագա քայլեր՝ կրկնակի երկարաձգման և Հայաստանում ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման հայեցակարգի վերամշակումը, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգության բարելավման աշխատանքների ցանկի որոշումը, Հայաստանում ԱԷԿ-ի կրկնակի երկարաձգման շրջանակներում ռադիոակտիվ թափոնների և ծախսված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ապահովումը և այլ կարևոր աշխատանքները: Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգի համաձայնեցման համատեղ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև 2021 թվականի վերջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.