ArmLur.am․ Ծառայողական քննություն ՊՆ-ում
Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել Սյունիքում երեք զինվորների դիերի հայտնաբերման դեպքով։ Կասեցվել են զորամասի պատասխանատու անձանց լիազորությունները մինչև քննության ավարտը։ ՊՆ-ն փորձում է հասկանալ, թե պաշտոնատար անձանցից ով է անգործություն ցուցաբերել: Այս մասին գրում է ArmLur.am–ը։
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել։
ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ նախարարի հրամանով ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը։
ՀՀ ՊՆ նախարարի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի հրամանատար Արայիկ Մինասյանը։
ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ ազատումները կապված են երեկ երեք զինծառայողների սպանությունների հետ։
Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Հ-ն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: