ՀՀ ԳՇ կազմում կստեղծվի Անօդաչու թռչող սարքերի վարչություն, իսկ դիվիզիաները կկազմալուծվեն
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմում կստեղծվի Անօդաչու թռչող սարքերի վարչություն: Այս մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է օգոստոսի 19-ին գրավոր քվեարկության արդյունքում։
Հրապարակված նախագծի համաձայն՝ Անօդաչու թռչող սարքերի վարչությունը կստեղծվի ԶՈւ Ավիացիայի վարչության բաժանման արդյունքում:
«Ռազմական տեխնիկայի ներկա զարգացման, ինչպես նաև 2020 թվականի ռազմական գործողությունների վարման ընթացքն ակնհայտ ցույց տվեց, որ անհրաժեշտություն է առաջացել առավել մեծ ուշադրություն դարձնել անօդաչու թռչող սարքերի համակարգերի զարգացման ու դրանց կառավարման գործընթացին»,– ասված է ՊՆ–ի ներկայացրած որոշման նախագծում։
Կառավարության գրավոր քվեարկությամբ հաստատվել է նաև ՊՆ–ի առաջարկած մեկ այլ որոշում, որի համաձայն ՀՀ զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ ԶՈՒ դիվիզիաները կկազմալուծվեն, իսկ դիվիզաների հրամանատարների պաշտոնները կկրճատվեն։
«Քանի որ դիվիզիայի հրամանատարի պաշտոնը սահմանված է որպես զինվորական ծառայության հիմնական պաշտոն, անհրաժեշտություն է առաջացել այդ պաշտոնի փոխարեն որպես հիմնական պաշտոն նախատեսել նույն խմբի հավասարեցված պաշտոն հանդիսացող՝ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնը»,– ասված է որոշման մեջ։
ՀՀ ԶՈւ դիվիզիաների կազմալուծման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2021 թ.–ի դեկտեմբերի 31-ը։
Նշենք, որ այս որոշումներն օգոստոսի 19-ին հաստատված միակ նախագծերը չեն։ Դրանցից բացի, կառավարությունը հաստատել է ՊՆ–ի ներկայացրած ևս երկու գաղտնի նախագիծ, որոնք չեն հրապարակվում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.