Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ստեղծված իրավիճակը
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 20–ին, հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ:
Ինչպես News.am-ը տեղեկանում է ԱԳՆ կայքից, Դավիթ Բաբայանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի և Արցախի համար կարևոր ժամանակաշրջանում արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ու պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը։ Շեշտվել է Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 10:17
Ученые из Мичиганского университета выяснили, почему у всех живых существ чередуются фазы медленного и быстрого сна. Как показало исследование, такая структура играет ключевую роль в сохранении и «расчистке» воспоминаний. Результаты опубликованы в журнале PLOS Computational Biology.
-
2025-07-30 10:14
Тысячи тонн инвазивных водорослей Rugulopteryx okamurae захлестнули южное побережье Испании, включая Коста-дель-Соль, превращая золотые пляжи в бурые заросли, пишет The Guardian.
-
2025-07-30 10:11
Когда температура за окном подбирается к +40°C, страдает не только настроение, но и аппетит. Но отказываться от еды в жару — не лучшая идея. Правильное питание помогает восполнять запасы жидкости, электролитов и энергии, которую мы теряем в это время. Вот какие продукты стоит исключить, а какие — наоборот, добавить в рацион, чтобы пережить летний зной.
-
2025-07-30 10:07
Сфера сельского хозяйства стоит перед серьезным системным кризисом. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил бывший заместитель министра сельского хозяйства Армении Ашот Арутюнян.