Последние новости

Կորոնավիրուսով վարակված 22 և 28 տարեկան պացիենտները ծայրահեղ ծանր վիճակում են

Այս պահին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի» վերակենդանացման բաժանմունքում են գտնվում COVID-19 դրական ախտորոշմամբ 2 պացիենտ` 22 և 28 տարեկան: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Պացիենտների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ»,–գրել է նախարարը:

Նրա խոսքով` վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքով 50-ից ցածր տարիքի անձանց, այդ թվում` երեխաների շրջանում, հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման ցուցանիշը կտրուկ աճել է, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ