Գյումրիում հարգեցին ռուս-թուրքական պատերազմում զոհված զինվորների ու սպաների հիշատակը
19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմներում զոհված զինվորականների հիշատակին նվիրված միջոցառումները Գյումրիում վերջին տարիներին ավանդույթ են դառնում: Արդեն 11-րդ անգամ օգոստոսի 20-ին տեղի ունեցավ 1828, 1855 և 1877-1878 թվականներին զոհված 240 զինվորականների հիշատակին նվիրված միջոցառում: Նույն օրը նշվեց նաև «Պատվո բլուրի» վերակառուցման 11 ամյակը: Սա այն տարածքն է, որտեղ ամփոփված են ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուս սպաների ու զինվորների աճյունները: Ավելի քան 160 տարի առաջ հենց նույն տարածքում գերեզմանոց է հիմնվել ու կառուցվել է մատուռ:
Միջոցառումը մեկնարկեց երկու երկրների օրհներգերով: Ի հիշատակ նրանց, ում աճյուններն ամփոփված են այս վայրում, ծաղիկներ ու ծաղկեպսակ դրվեցին, կատարվեց հիշատակի կարգ՝ ձեռամբ ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ հայր Արտեմիի: Իսկ մինչ այդ 1 րոպե լռությամբ ներկաները հարգեցին զոհվածների հիշատակը:
Արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, պաշտոնատար այլ անձինք, 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորներ և սպաներ:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն իր ելույթում կարևորեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշելով, որ «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումն իրապես պատմական իրադարձություն էր:
«Ուղիղ 11 տարի առաջ Գյումրիում պատմական իրադարձության ականատեսը եղանք՝ վերաբացվեց այս հուշահամալիրը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՌԴ և ՀՀ նախագահները: Հուշահամալիրի վերաբացումը ևս մեկ ապացույց էր, որ մեր երկու ժողովուրդները փառքով են հիշում և խնկարկում իրենց այն որդիներին, որոնք զոհվել են հանուն ազատության:
Հուշահամալիրը մեր երախտիքն է այն ազգին, ում որդիները զոհվեցին հանուն անկախության: Այսօր 11 տարի անց, պահպանելով մեր մշակութային ժառանգությունը, մենք հավաքվել ենք այստեղ՝ մեր խոնարհումը բերելու այս հողի վրա իրենց կյանքը զոհած զինվորների ու սպաների հիշատակին և շնորհակալություն հայտնելու նրանց, ում շնորհիվ մենք այսօր ունենք այս հուշահամալիրը »,-նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը փաստեց, որ վերականգնված այս հուշակոթողն արդեն դարձել է ոչ միայն հիշատակի, այլև երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող կոթող։
ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը շնորհակալություն հայտնեց պատմական հիշողությունները կարևորելու համար:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել հայ ազգին մեր զինվորների հիշատակը հարգելու համար: Սա երկու ազգերի դարավոր բարեկամության մասին խոսող հուշահամալիր է: Հայ և ռուս ազգերի դարավոր բարեկամական կապը լի է անձնվեր դրվագներով՝ հանուն ընդհանուր նպատակի ու հաղթանակի»,-իր խոսքում նշեց ՌԴ հյուպատոսը տեղեկացնելով, որ հյուպատոսությունը օրերս նամակ է ստացել ՌԴ Տվերի մարզի ղեկավարությունից, որտեղ նշվում է, որ արխիվային նոր փաստաթղթերի համաձայն՝ «Պատվո բլուրի» տարածքում են թաղված Տվերի դիվիզիայի զինվորներ ու սպաներ, ում անունները ևս ներկայացվել է հյուպատոսարանին:
«Հուսով եմ, այս անունները շատ շուտով կլրացվեն այստեղ տեղադրված հուշատախտակին»-հավելեց հյուպատոսը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Հավելենք, որ 2009թ. Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ ու հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով այս տարածքում իրականացվել են բարեկարգման և վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: