Արթուր Վանեցյանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր դարձած գեներալին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղհայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի, տեղեկացնում է Panorama.am-ը։
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված ինֆորմացիահի համաձայն, Արթուր Վանեցյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի Գ. Մելքոնյանին հրապարակայնորեն հերքելու զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև հրապարակի հերքման տեքստը, փոխհատուցի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։
Հայցադիմումը ստացվել է երեկ՝ օգոստոսի 19-ին։ Վանեցյանի ներկայացուցիչը Արտավազդ Կիվիրյանն է։ Առայժմ այն որևէ դատավորի մակագրված չէ։
Հիշեցնենք, որ հուլիսին Գագիկ Մելքոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր.
«Վանեցյան գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։
Ի պատասխան Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալն անգամ չի ազատում գեներալի ուսադիրներ կրող անձին մտածել խոսելուց առաջ ու հաշիվ տալ իրեն արտահայտած մտքերի համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 13:43
Ереван готовился к разным сценариям, заявил секретарь Совбеза Армении Армен Григорян на полях форума APRI в Ереване, комментируя атаки Израиля на Иран и их последствия.
-
2025-06-13 13:42
Задержан экс-премьер Армении Овик Абрамян. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе Антикоррупционного комитета.
-
2025-06-13 13:41
Секретарь Совбеза Армен Григорян не стал комментировать информацию о визите премьер-министра Армении Никола Пашиняна в Турцию, призвав дождаться сообщения кабмина.
-
2025-06-13 13:28
Вновь и вновь приходится констатировать, что Армения существует не в вакууме. Вокруг происходят множество процессов, которые могут оказать прямое воздействие на уровень стабильности и безопасности Армении и всего региона в целом.