Պատերազմի առաջին իսկ օրը «Ղարաբաղ Տելեկոմը» հաքերային հարձակման է ենթարկվել
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի վրա հաքերային հարձակման մասին Hetq.am-ի հրապարակման ստուգման արդյունքում քրգործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազության պաշտոնական կայքը։
Նշենք, որ օգոստոսի 7-ին Hetq.am կայքում հրապարակվել էր «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը: Նյութում լրատվամիջոցը նշում էր, որ պատերազմի հենց առաջին օրերին «Ղարաբաղ Տելեկոմի» կապը սկսել էր խափանումներով աշխատել, և ակնհայտ էր, որ Արցախի կապի օպերատորը դարձել է ադրբեջանցի հաքերների հարձակման հիմնական թիրախներից մեկը։
«Պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), չունենալով «Ղարաբաղ Տելեկոմի» համակարգչային համակարգ և ցանց մուտք գործելու թույլտվություն, համակարգչային DDOS հարձակումներ է գործել ընկերության սերվերային ցանցի վրա»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Ասվում է նաև, որ անհայտ անձն ապօրինի մուտք է գործել համակարգչային համակարգ, հարված հասցրել ընկերության վիրտուալ համակարգին, խափանել սերվերների գործունեությունը, ջնջել տեղեկատվական համակարգում պահվող տեղեկությունները, շարքից հանել բջջային կանխավճարային համակարգը։ Բացի այդ, տիրացել են նաև համակարգչային համակարգում պահվող տեղեկատվությանը, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ:
Օգոստոսի 19-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով (համակարգչային սաբոտաժը) և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Պարզվել է նաև, որ «Ղարաբաղ տելեկոմի» հետ կնքված ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի շրջանակում ընկերության համակարգչային համակարգ մուտք գործելու թույլտվություն ունեցել են օտարերկրյա երեք քաղաքացի և միջազգային մեկ կազմակերպություն:
Հարուցված քրգործով հետաքննություն է ընթանում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.