Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԻ ԹԻՄԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ ՆԱԵՎ ՀՀ ԱԳՆ-ՈՒՄ
Կապիտուլյանտների թիմը հաստատվեց նաև ՀՀ ԱԳՆ-ում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Կապիտուլյանտների թիմը հաստատվեց նաև ՀՀ ԱԳՆ-ում։
Հասարակության անգիտակից մասի մարտնչող տգիտության, կոնֆորմիստների անտարբերության, ընդդիմադիրների անկազմակերպվածության և վախվորած գլուխը պահող մտավորական էլիտայի լուռ համաձայնությամբ՝ նոր կառավարությունը արդեն նախապատրաստվում է ստորագրել Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի ամբողջական կապիտուլյացիայի հերթական փաստաթղթերը։
Նույնիսկ Նիկոլն իր խոսքում, ԱԳՆ-ում այսօր դա չթաքցրեց։ Ակնարկներով հասկացրեց, որ շատ վատ են մեր երկրի գործերը, և կանգնած ենք չափազանց լուրջ մարտահրավերների առջև։ Ցավոք սա նորություն չէ։ Այն ինչ ասում ենք վաղուցվանից և անընդհատ, Նիկոլը ակնարկում է արդեն անձամբ։ Այսինքն՝ արդեն ստիպված է դա խոստովանել, որովհետև այլևս թաքցնել հնարավոր չի լինելու։
Կապիտուլյանտն ու իր դիլետանտներն այնպիսի աղետի առջև են կանգնացրել երկիրը, որ ի՞նչ ձախողակ Արարատ Միրզոյանլ կամ ի՞նչ թուրքասեր Արմեն Գրիգորյան։ Այստեղ նույնիսկ աշխարհահռչակ դիվանագետներ Պերեկլեսը, Մաքիավելլին, Ֆրանկլինը, Թալեյրանը, Մետերնիխը, Դիզրայելին ու Գորչակովը չէին փրկի իրավիճակը։
Ափսոս Հայաստա՛ն և ափսոս Արցա՛խ, որ կրկին այսպիսի դժբախտ ճանապարհ ես անցնում. քո իսկ խելքից»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.