Գարեգին Բ-ն Վիեննայում հանդիպել է Արցախյան վերջին պատերազմում վիրավորում ստացած զինվորների հետ
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ օգոստոսի 21-ին, Վիեննայում հանդիպում ունեցավ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորների և նրանց ընտանիքների անդամների հետ, որոնք ս․թ․ ապրիլից Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի օրհնությամբ և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հրավերով իրենց բուժումն են ստանում Ավստրիայի Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող բարձրակարգ բժշկական հաստատություններում։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Վեհափառ Հայրապետը հայրական իր օրհնությունը բերեց քաջարի զինվորներին և նրանց ընտանիքներին, ծանոթացավ վերջիններիս բուժման և պրոթեզավորման ընթացքին։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացավ, որ ծանր վիրավորում ստացած զինվորներից երկուսը բարեհաջող վիրահատություններից, վերջույթների պրոթեզավորումից և վերականգնողական թերապիայից հետո արդեն վերադարձել են Հայաստան։
Վեհափառն իր խոսքում ընդգծեց, որ Մայր Աթոռ Ս․ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով մշտապես եղել և մնում է Հայոց բանակի, հայ զինվորի և նրանց ընտանիքների կողքին։ Հանդիպման ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք բարձրացրեց մեր բոլոր վիրավոր զինվորների համար՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում, ոգու ամրություն և Աստուծո օգնականություն։
Այս առիթով Վեհափառ Հայրապետը հայրական իր գնահատանքը բերեց Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյանին և Ավստրիայի հայ համայնքի անդամներին հիշյալ ծրագիրը կյանքի կոչելու և վիրավոր զինվորների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար։
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև, որ հանդիպում է ունեցել Ավստրիայի Կարդինալ և Վիեննայի Արքեպիսկոպոս Քրիստոֆ Շյոնբոռնի հետ և նրան փոխանցել իր ջերմ շնորհակալությունը վիրավոր մեր զինվորների հանդեպ հայրական հոգածության և խնամքի համար, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.