Էդուարդ Շարմազանով․ Փաշինյանը դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքի կամակատարը
«Մի իշխանություն, որն ազգակործան ու սխալ քաղաքականություն է վարել և կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար՝ պատերազմ սկսելու գործում, որը հրաժարվել է հայանպաստ ժառանգությունից՝ բերելով Շուշիի և Հադրութի հանձնմանը ու 5 հազար զոհի, ի՞նչ արտաքին քաղաքականության մասին կարելի է խոսել, այն էլ՝ նախաձեռնող արտաքին քաղաքականության», - «Մեդիալաբին» տված հարցազրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիոն ռեժիմը Հայաստանը դարձրել է քաղաքական զրո, գործոն չէ այլևս: Եթե գործոն լիներ, մենք պատերազմի մեկ տարին լրանալու շեմին չէինք ունենա Ադրբեջանում պահվող գերիներ: Արդեն երեք ամիս է՝ թուրքը եկել կանգնել է Հայաստանի սահմանին, ի՞նչ արտաքին նախաձեռնող քաղաքականություն, ինչի՞ մասին է խոսքը», - ընդգծել է Շարմազանովը՝ արտաքին նախաձեռնող քաղաքականությունն անհնարին համարելով նաև այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը, նրա խոսքով, ենթարկվում է թուրք-ադրբեջանական տանդեմին։
«Ո՞նց կարելի է արտաքին նախաձեռնող քաղաքականության մասին խոսել, եթե սա դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքի կամակատարը: Վերջին երեք տարվա ընթացքում ինձ կարո՞ղ եք ցույց տալ մի կետ, որտեղ մենք արտաքին քաղաքականության մեջ հաջողության ենք հասել։ Միայն չասեք՝ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը, որովհետև նա դրա հետ կապ չունի», - ասել է Շարմազանովը:
Նա հայտարարել է նաև, որ պատերազմից հետո Հայաստանն իր ձեռքերը լվացել է Արցախից։
«Հայաստանի վարչապետը Արցախի դեօկուպացիայից խոսո՞ւմ է, լսե՞լ եք։ Արցախի կարգավիճակից խոսո՞ւմ են: Պարտություն բերածը, ոտքից գլուխ արտաքին քաղաքականության մեջ տապալվածը խոսում է արտաքին քաղաքականության մասի՞ն: Ի՞նչ արտաքին քաղաքականության մասին կարող է խոսք լինել, երբ խորհրդարանում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն, անկախ անձերից, իր ծրագրային ելույթում չունի երկու կարևորագույն առաջնահերթություն․ մեկը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը, մյուսը՝ թուրքական ժխտողականության դեմ պայքարը: Խոսք չկա նաև Արցախի դեօկուպացիայի մասին», - ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.