Պուտին․ Աֆղանստանում իրավիճակն ուղիղ կապված է Ռուսաստանի անվտանգության հետ
Աֆղանստանում իրավիճակն ուղիղ կապված է Ռուսաստանի անվտանգության հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:
«Պատկերացրեք որևէ երկիր մուտք են գործել փախստականներ... ովքե՞ր են այդ փախստականները՝ մենք չգիտենք: Նրանք կարող են հազարներ, անգամ հարյուր հազարներ լինել: Հնարավոր է լինել նաև միլիոններ: Իսկ մենք այդ մեր մերձավոր դաշնակիցների և հարևանների հետ անգամ չունենք վիզային սահմանափակումներ: Իսկ սահմանը հազար կիլոմետր երկայնք ունի: Ցանկացած մեքենայով, անգամ ավանակով կարելի է հատել այն: և ի՞նչ պետք է անենք դրա հետ»,-ասել է Պուտինը:
«Դա նշանակություն ունի մեր անվտանգության համար, ուղիղ կապված է մեր քաղաքացիների հետ: Մենք չենք ցանկանում, որ մեզ մոտ փախստականների կերպարանքի ներքո ահաբեկիչներ հայտնվեն: Մենք չենք ցանկանում, որ ինչ-որ կերպ մեզ մոտ կրկնվեն 90-ականները, երբ մեզ մոտ փաստացի մարտական գործողություններ էին Հյուսիսային Կովկասում: և այն սարսափազդու իրողությունը, որը մենք այսօր տեսնում ենք Աֆղանստանում, լինի մեզ մոտ: Այդ ամենն այնքան էլ վաղուց չէր: Ուստի Աֆղանստանից այդպիսի տարրեր մեզ պետք չեն, պետք չեն նաև ուրիշ երկրներին»,-ասել է Պուտինը: Այդ իսկ պատճառով, նրա խոսքով, Ռուսաստանն աշխատում է Սիրիայի ուղղությամբ: «Որպեսզի թույլ չտանք այն, որ Սիրիան դառնա Աֆղանստանի նման և լինի ահաբեկչության աղբյուր»:
Նա հավելել է, որ Աֆղանստանից փախստականների հարցն առաջնահերթություն կլինի ՌԴ ԱԳՆ-ի համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 16:53
Заместитель генерального директора компании «Электрические сети Армении» Лилия Шушанян освобождена от должности. Об этом пишет «ArmLur.am».
-
2025-07-30 15:58
Российская экономика за годы нахождения под санкциями выработала к ним иммунитет, заявил пресс-секретарь президента Дмитрий Песков, комментируя угрозы американского лидера Дональда Трампа ввести новые ограничительные меры. Комментарий Пескова приводит РИА Новости.
-
2025-07-30 15:57
«Учитывая одностороннее и неполное распространение информации Следственным комитетом в условиях предварительного следствия, сегодня мы подали ходатайство следователю о разрешении на обнародование сведений следственной тайны в том объёме, который доступен стороне защиты», - сообщил адвокат архиепископа Баграта Галстаняна, Ованнес Худоян.
-
2025-07-30 15:55
Франция и ещё четырнадцать стран призвали признать Палестину в качестве государства на Генеральной Ассамблее ООН в сентябре. Об этом говорится в письме, опубликованном в среду.