ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ. ԻՆՉՈ՞Ւ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՆՎԱՃԵԼ ԱՐԱՐԱՏԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տասը տարի առաջ Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն հասել է բիբլիական Արարատի գագաթ ու հիմա վերհիշել է քրդերի հետ խոսակցությունները։
3200 մետր բարձրության վրա գտնվող ճամբարում մեր առաջնորդը՝ հայտնի ալպինիստ Վլադիմիր Շատաևը, տեղացի ուղեկցորդներին ցույց էր տալիս նրանց համար անհայտ Արարատի լուսանկարները։
- Սա որտե՞ղ է,-զարմանում էին քրդերը` ուսումնասիրելով հսկայական ձյունաճերմակ փափախով լեռն ու ներքևի ձախ անկյունում գտնվող վանական համալիրը։
-Ծանոթ չէ՞։
-Արարա՞տն է,-անվստահ տոնով ենթադրեց կարմիր բանդանայով ու մորուքով երիտասարդ տղամարդը։
-Բա իհարկե։ Ա՜յ այն կողմից,-Շատաևը ձեռքով ցույց տվեց գագաթը։
-Հայաստանի կողմի՞ց։ Կարելի՞ է վերցրել,-հարցրեց մորուքավորը տարօրինակ, բայց հասկանալի ռուսերենով։
Շատաևը նրան մեկնեց լուսանկարը և ցուցամատով սահեց պատկերի վրայով։
-Ես ա՜յ այսպես անցել եմ, հետո իջել եմ Ակոռի ձոր։
-Հա՞։ Դու Ակոռիում ես եղե՞լ,- շշմեց քուրդը։
Ձորը գտնվում է զբոսաշրջիկների համար արգելված արևելյան լանջին, որը Հայաստանի կողմ է նայում։ Այստեղից՝ 4500 մետր բարձրությունից, հստակ երևում է Սիս ու Մասիսի միջև տեղակայված ռազմաբազան։
Ահա թե ինչու քուրդը զարմացավ․ ինչպե՞ս է օտարերկրացի զբոսաշրջիկը հայտնվել Ակոռիում։ Շատաևն էլ պատմեց։ Ակոռի է գնացել առանց որևէ թույլտվության, «ինչ լինում է` լինի» սկզբունքով։ Անգամ քարանձավում է թաքնվել, երբ երկնքում ուղղաթիռ է հայտնվել, որն ամենայն հավանականությամբ օդ է բարձրացել արգելված գոտի կողմնակի անձ մուտք գործելու ահազանգից։
Քրդի դեմքը շողաց հիացմունքից․ նրան ակնհայտորեն դուր եկավ, որ Շատաևը հիմարացրել է ատելի թուրք զինվորականներին...
Արարատի վրա Շատաևն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում։ Դա նրա 15-րդ արշավն էր։ Մինչ քրդերը, լեզուները ծպծպացնելով, գովաբանում էին իրենց համար «անդրաշխարհիկ» Արարատի գեղեցկությունը, Շատաևը ուսապարկից հանեց հեռադիտակը և սկսեց ուսումնասիրել բարձունքը։ Անամպ հեռուներում ու բարձրացող արևի շողերում այն իսկապես շողում էր զմրուխտե սառույցով, բայց այնուամենայնիվ այնքան աստվածային-վեհապանծ չէր, ինչպես Երևանից է երևում։
-Տապանը չի՞ երևում,-հարցրի Շատաևին` պատրաստելով տեսախցիկը։
-Տապանը սառույցով է ծածկված, մենք չենք տեսնի։ Բոլոր սառցապատ լանջերը մյուս կողմում են,-նա ձեռքը նորից թափ տվեց ձյունե փափախի ուղղությամբ։
-Ուրեմն Ակոռիո՞ւմ։
Շատաևը քրքջաց, խորամանկ ժպիտով բարձրացրեց գլուխը․
-Ա-հա-հա՜, դե, տեսականորեն՝ այո, այնտեղ է։ Իսկ դուք ավելի լավ է Մուսային հարցրեք, թե ինչ են իրենք խոսում Արքի մասին (Arc – տապան (անգլ․))։
Շատաևը թփթփացրեց բանդանայով երիտասարդի ուսին։
-Մենք ի՞նչ ասել։ Արքը կա վերևում,-արձագանքեց վերջինս։
Մուսան տեղացիներից միակն է, որ քիչ թե շատ ռուսերեն գիտի։ Ժամանակին վարագույրներ է վաճառել Մոսկվայում, հետո լեհուհու է հանդիպել ու մեկնել Վարշավա։
Վերելքների սեզոնին տուն է գալիս և ուղեկցորդ աշխատում` դեպի բարձունքն ուղեկցելով զբոսաշրջիկներին ու Տապանը որոնողներին։ Նա նույնպես ձեռքը թափ տվեց բարձունքի ուղղությամբ և կոտրտված ռուսերենով սկսեց պատմել, որ Տապանն այնտեղ է՝ արևելյան լանջին։ Մի քանի տարի առաջ իրենք գտել են այդ վայրը։
-Մի անգամ փորեցինք չորս մետր և գտանք ջուր,-նա ձեռքով շատրվան ցույց տվեց,-մենք չէինք կարող ավելի շատ փորել, բայց շուտով նորից կփորենք։ Որ իմանանք՝ ինչ ճիշտ, ինչ սխալ Արքի մասին։
Հետո զարմանալի բան կատարվեց։ Գրավոր աղբյուրներում ես հաճախ էի Արարատի վրա բնության անոմալիաների նկարագրություն հանդիպել` ջերմաստիճանի կտրուկ տատանումներ, անսպասելի ձնահոսքեր, քարաթափումներ և այլն։ Ինքս էլ մի երկու անգամ հասցրի տեսագրել, թե ինչպես են ամպերը մի ակնթարթում կուլ տալիս մեզ շրջապատող բնապատկերը և ստիպում տեղում մնալ ճանապարհից չշեղվելու և անդունդը չընկնելու համար։
Վերևից հանկարծակի սկսում էին քարեր գլորվել։ Հետդարձին անսպասելիորեն փչացավ տեսախցիկը։ Մոսկվայում ոչ ոք այդպես էլ գլուխ չհանեց, թե ինչու։ Եվ նույնքան անսպասելիորեն սկսեց աշխատել Երևան հասնելուն պես․․․․ Բայց այն, ինչ տեղի ունեցավ հարցազրույցի ժամանակ, ոչ մի բանի հետ համեմատելի չէ։ Ինձ հետաքրքիր էր՝ քրդերն Արարատի մասին լեգենդներ ունե՞ն։ Ի՞նչ են նրանք պատմում իրենց երեխաներին լեռան, Տապանի մասին։ Եվ այդ հարցը տվեցի Մուսային։ Նա երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե ինչի մասին եմ խոսում։ Ասաց` այո, գիտեն Տապանի ու Նոյի մասին։ Բայց ավելի շատ ասում էր, որ ծնված օրից իրենց բացատրում են, որ լեռն է իրենց կերակրողը։ Օտարներին երբեք թույլ չեն տա Տապանի որոնումների գնալ առանց իրենց տեղեկացնելու։ Եթե որևէ մեկն ուզում է փնտրել, թող փող տա։ Հասկացրեց, որ քրդերն են այստեղ տերը։
-Սա մե՛ր լեռն է։
Երբ նա հետզհետե աճող վստահությամբ խոսքերը հանգեցրեց այս մտքին, երկինքը կայծակնային արագությամբ մռայլվեց։ Մեր ճամբարը հայտնվեց խիտ մառախուղի մեջ, և մառախուղի միջով կարկուտ տեղաց։ Սառույցի գնդիկները կտկտացին Մուսայի ճակատին։ Ընդամենը 15-20 վայրկյան տևեց։ Ոչ ավելի։ Մառախուղը ցրվեց, և նորից շողաց մայր մտնող արևը։ Արարատը նրբորեն ակնարկում էր, թե ով է այստեղ իրական տերը։
Բարձունքի նվաճումը սկսվեց գիշերվա երկուսին։ Լեռը Բաբելոնյան աշտարակ էր հիշեցնում։ Գնում էին իրանցիները, չինացիները, ամերիկացիները։ Փնչոցների և հևոցների արանքում ֆրանսերեն, իտալերեն, լեհերն և անգամ ֆիններեն բառեր էին լսվում։ Արարատի ամենաբարձր գագաթը մեր առջև հայտնվեց արևի առաջին ճառագայթների հետ՝ կայծկլտուն ու փայլուն։
-Դիմա, արագ նկարի՛ր,-լսվեց Աշոտի զվարթ ձայնը։
Նա հանեց էլեկտրական ածելին և սկսեց սափրվել։
-Դուք ձեզ զգո՞ւմ եք որպես պատմության մեջ մտած մարդ,-հարցրի ես` տեսախցիկը պահելով սափրվող Աշոտի վրա։
Նրա դեմքին ապշած արտահայտություն հայտնվեց։
-Դե, չէ՞ որ դուք հավակնում եք դառնալ Արարատի վրա սափրված առաջին հայը։
-Ուղղակի անհարմար էր նրան փնթի տեսքով հանդիպել։ Իսկ հիմա սիրուն կբաժանվեմ Արարատից, ինչպես ինքն է։
Սափրվելով և կատակախառն տոնը սանձելով` Աշոտը լուռ մի կողմ քաշվեց և ընկավ երեսնիվար։ Այդպես պառկեց որոշ ժամանակ, լուռ և անշարժ, Արարատը գրկած․․․
․․․Գագաթին շողշողում էին արկտիկական սառույցները, և Տապանի որոնումների որևէ նշան չկար։ Ես Շատաևին հարցրի, թե ինչու են հետքերը ձգվում դեպի հարևան գագաթը, բայց քրդերն այնտեղ ոչ ոքի չեն թողնում։
-Դա Համբարձման Գագաթն է։ Այդպես են կնքել ռուս կազակները։
-Ուրեմն, ըստ ձեզ, որտե՞ղ է Տապանը,-չէի հանձնվում ես։
-Կարծում եմ` մնում է միայն այդ ձորակը, Մեծ և Փոքր Արարատների միջև։ Բայց դա հատուկ ռեժիմի գոտի է։ Այնտեղ գաղտնի ռազմանական օբյեկտ է տեղակայված։ Ինձ թվում է՝ եթե Տապանը կա, ապա հենց այնտեղ է, որտեղ դա ստորգետնյա ռազմաբազան է։ Ես անձամբ եմ տեսել, թե ինչպես էին մեքենաները ներս մտնում և անհետանում գետնի տակ։ Այնպես որ եթե այն այնտեղ է, մենք այնտեղ երբեք չեք հասնի։
Զարմանալի է, բայց Տապանի որոնումները միշտ միայն սիրողական են եղել։ Լեռան վրա մինչև օրս ոչ մի մասնագիտացված հնագիտական արշավախումբ չի եղել։ Տարբեր երկրների գիտնականները հաճախ հայտարարում են Տապանի վայրի հայտնաբերման մասին՝ ինչ-ինչ անուղղակի նշաններից ելնելով։ Բայց առայժմ ոչ ոք չի կարողացել ապացուցել, որ ինչ-որ տեղ հենց Նոյյան տապանն է գտնվում։
․․․Բարձունքից Երևանը չէր երևում՝ տեսարանը փակում էր սառցե երկար «հովարը»։ Ես քաղաքը չտեսա։ Եվ այդ պատճառով զգացողություն է մնացել, որ այն լեռը, որը ես սովոր եմ տեսնել մեր երևանյան բնակարանի պատուհանից, այնուամենայնիվ չնվաճված է մնացել․․․
Դմիտրի Պիսարենկո, Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-08 15:58
Армянские власти последовательно отказываются от армянской идентичности, сказал журналистам после заседания суда зампред Республиканской партии Армен Ашотян.
-
2024-11-08 15:54
Суд в Ереване на заседании в пятницу разрешил главе канцелярии Первопрестольного Эчмиадзина, архиепископу Аршаку Хачатряну навещать зампреда Республиканской партии Армении Армена Ашотяна.
-
2024-11-08 15:48
Мы не упали с Луны. Есть множество механизмов фальсификации итогов выборов. Об этом в Национальном Собрании на парламентских слушаниях по пакету законопроектов о внесении изменений и дополнений в Избирательный кодекс (конституционный закон) и поправок в смежные законы заявил 8 ноября координатор программ НПО «Союз информированных граждан» Даниел Иоаннисян.
-
2024-11-08 15:42
Все это время Никол Пашинян рушил правовую систему таким образом, чтобы она позволила ему без дополнительных усилий нарисовать все необходимые ему результаты. Об этом заявила в беседе с журналистами 8 ноября оппозиционный депутат Анна Мкртчян, касаясь поправок в Избирательный кодекс.