Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղղությամբ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ում գրառում է արել, որում հայտնում է, որ անցյալ շաբաթ Սյունիք կատարած այցի ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ–ի թիրախում։
«Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված: Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղևորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Մենք ինքներս, իհարկե, քաղաքացիական մեքենաներով էինք»,– հայտնում է Թաթոյանը:
Նրա խոսքով` իրենց կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողն անմիջապես մտել է դիրքում կառուցված շինություն (տնակ), որտեղից դուրս է եկել ինքնաձիգը ձեռքին ու այն պարզել իրենց ուղղությամբ:
Մեկ այլ տեղում էլ 1-2 րոպե կանգնելուց հետո զինված ադրբեջանական զինծառայողները սկսել են անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով իրենց, ապա սուլոցներ ու գոռոցներ արձակել։
«Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կդրվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում կներառվեն ու նույնպես կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին»,– նշում է ՄԻՊ–ը:
Արման Թաթոյանը հրապարակել է Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինծառայողները։
Նա նաև Google Earth ծրագրի միջոցով արձանագրել է, որ ադրբեջանցիները տեղակայված են 2 հայկական գյուղերի միջև, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 18:10
Доходы бюджета Армении за I полугодие 2025 года выросли на 15,2% и составили 1 433 млрд драмов (~ 3,72 млрд $). Расходы увеличились на 19,4%, достигнув 1 472 млрд драмов (~ 3,82 млрд $), но при этом оказались примерно на 15 % ниже запланированных показателей. Эти данные отражены в статистике министерства финансов Армении.
-
2025-07-30 18:09
Апелляционный уголовный суд признал незаконным обыск 18 июня в доме главы ГК «Ташир» Самвела Карапетяна. Об этом сообщила адвокат Лианна Гаспарян.
-
2025-07-30 18:01
Бывший депутат Бундестага Эдуард Линтнер был признан виновным в получении более 60 000 евро от структур, связанных с Азербайджаном, за положительные высказывания и политическую деятельность в интересах этой страны в Совете Европы, сообщает ZDF.
-
2025-07-30 18:00
Апелляционный суд отклонил жалобу адвокатов по поводу ареста главы Ширакской епархии ААЦ, архиепископа Микаэла Аджапахяна.