3 զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է դիրքի ավագը
Սյունիքի զորամասերից մեկում երեք զինծառայողների սպանության դեպքին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է ևս մեկ ժամկետային զինծառայող՝ դիրքի ավագը։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով նա կասկածվում է ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու ու դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու մեջ։
Նշենք, որ մինչ այդ երեք ծառայակիցների սպանության կասկածանքով ձերբակալվել էր նաև նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.